Արոս

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արոս (այլ կիրառումներ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արջաձոր (այլ կիրառումներ)
Գյուղ
Արոս
Արոս
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառԽնուսի գավառ
Այլ անվանումներԱրոսք, Արուս
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունարոսցի
Ժամային գոտիUTC+3
Արոս (Աշխարհ)##
Արոս (Աշխարհ)

Արոս, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Խնուսի գավառում։ Գտնվում էր Խնուս քաղաքից 6-7 կմ հարավ-արևելք, Խնուս գետի աջ ափին, դեպի Մուշ տանող տեղական ճանապարհի վրա։

Արոսն իր բնական դիրքով նման է արոս թռչունին, որն ունի երկար վիզ, դուրս ցցված կուրծք և միշտ բարձր պահած գլուխ։ Դրա պատճառով էլ գյուղը ստացել է Արոս անվանումը։

1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ բնակիչների մեծագույն մասը զոհվել է, իսկ փրկվածները հաստատվել են Արևելյան Հայաստանում։

XVIII—XIX դարերում ունեցել է մոտ 250, իսկ XX դարի սկզբին՝ 95-98 տուն հայ բնակիչ։

Զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, առևտրով և արհեստներով (ջուլհակություն, քարակոփություն, որմնաշինություն)։

Գյուղի մոտ եղած բարձրորակ քարից Արոսի հմուտ վարպետները պատրաստում էին կամուրջների, եկեղեցիների կամարներ, հնոց-փռեր, ջրաղացի, ղինգի, ձիթհանքի քարեր։

Արոսի գերեզմանատանը պահպանվում էին XV դարում կառուցված եկեղեցու պատերը։ Արոսը նաև ուներ գործող եկեղեցի։

Գյուղն ուներ վարժարան՝ 50 աշակերտով[1][2]։

Գյուղի մերձակայքում կա Արջաձոր ձորը։ Արջաձորի հարավային կողմումգտնվում էր Նորելածի վանքը և այդ պատճառով էլ վանքը կրում է վերջինիս անունը[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ՀՍՀ, հտ 2, էջ 110-111, Արոս
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 479
  3. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 481 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 110