Արուճի բնակչության մի մասը գաղթել է Բայազետի գյուղերից։
Ըստ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մարդահամարի, Արուճի մշտական բնակչությունը կազմում է 1014, իսկ առկա բնակչությունը՝ 963 մարդ[1]։
Արուճի եկեղեցական համալիր Սուրբ Գրիգոր (Արուճի կաթողիկե)
Արուճում է գտնվում Սուրբ Գրիգոր (Արուճի կաթողիկե) եկեղեցական համալիրը (V-VII դդ.) և XIX դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Գյուղից 1 կմ արևելք գտնվում է «Ձորի բերդ» ամրոցը (մ.թ.ա. 3-րդ հզմ.), 1 կմ հյուսիս՝ «Արուճի մեծ» դամբարանը (մ.թ.ա. 2-րդ հզմ.) և «Արուճ» քարավանատունը։
Գյուղը նշվել է որպես V դարում թագավորի ձմեռային ապաստան։ Նաև ժամանակին Գրիգոր Ա Մամիկոնյան իշխանի նստատեղին է եղել (661-682), ով արաբների ժամանակ նշանակալի ինքնավարություն է վայելել[6]։