Արսեն Հարությունյան | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Ազգություն | Հայ |
Մասնագիտացում | ըմբիշ |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 22, 1999 (25 տարեկան) |
Ծննդավայր | Մասիս, Արարատի մարզ, Հայաստան |
Մարզիչ(ներ) | Արշակ Հայրապետյան |
Հասակ՝ | 165 սմ |
Քաշ | 61 կգ |
Արսեն Կարենի Հարությունյան (նոյեմբերի 22, 1999, Մասիս, Արարատի մարզ, Հայաստան), ազատ ոճի հայ ըմբիշ, 2019, 2022, 2023, 2024 թվականների Եվրոպայի չեմպիոն, 2021, 2022, 2023 թվականների Աշխարհի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր, 2021 և 2022 թվականների Աշխարհի առաջնության մինչև 23 տարեկանների չեմպիոն 61 կգ քաշային կարգում։ Տոկիո 2020 օլիմպիական խաղերի մասնակից։ Ներկայացնում է Հայաստանը, բայց նաև հանդես է գալիս գերմանական Բունդեսլիգայում։ 5 տարի անընդմեջ Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցանկում է ընդգրկվել։ Նա այն եզակի մարդկանցից է, որ կարողացել է 19 տարեկան հասակում դառնալ Եվրոպայի մեծահասակների չեմպիոն։ Ամուսնացած է, ունի 1 երեխա։
Արսեն Հարությունյանը ծնվել է 1999 թվականի նոյեմբերի 22-ին Մասիս քաղաքում։ Հենց այնտեղ էլ կատարել է ըմբշամարտում իր առաջին քայլերը մարզիչ Արթուր Մարտոյանի գլխավորությամբ։ Ներկայումս մարզվում է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում անձնական մարզիչ Արշակ Հայրապետյանի գլխավորությամբ։
2018 թվականի օգոստոսին Հռոմում ընթացող ազատ ոճի ըմշամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Արսեն Հարությունյանը, 57 կգ քաշային կարգում, եզրափակիչում 11։6 հաշվով հաղթանակ տանելով ուկրաինացի Անդրեյ Ջելեպի նկատմամբ, հռչակվեց ազատ ոճի ըմշամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն, որից հետո նա պայմանագիր կնքեց գերմանական Բունդեսլիգան ներկայացնող Իսպրինգեն ակումբի հետ և շուտով նորամուտը նշեց նաև մեծահասակների առաջնությունում։ Արսենի նորամուտը Բունդեսլիգայում շատ հաջող ստացվեց։ Նա այնտեղ իր անցկացրած առաջին 4 մենամարտերում հաղթանակ է տարել, այդ թվում նաև անվանի մարզիկների նկատմամբ։ Նույն տարվա սեպտեմբերին Սլովակիայի Տրնավա քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության 57 կգ քաշային կարգում Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալի համար պայքարում գերազանցել է Հարավային Կորեան ներկայացնող Հյեոնսու Չոյին։ 2018 թվականի դեկտեմբերին Արսենը առաջին անգամ հաղթել է մեծահասակների Հայաստանի գավաթի խաղարկությունում` Հայաստանի հավաքականում առաջնատարներից մեկը լինելու լուրջ հայտ ներկայացներով։
2019 թվականի ապրիլին Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ գոտեմարտում վրացի ըմբիշ Բեկա Լոմտաձեի հետ մեկնարկային րոպեներին պարտվելով 8:0 հաշվով՝ Արսենը, կարողանալով բեկել գոտեմարտի ընթացքը և հաղթանակի հասնելով 17:11 հաշվով, հռչակվել է Եվրոպայի չեմպիոն։
2019, 2021 և 2022 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության տարվա լավագույն 10 մարզիկների շարքում։
Արսեն Հարությունյանը ընտանիքի հինգ երեխաներից ավագն է։ Նրա կրտես եղբայրը նույնպես զբաղվում է ազատ ոճի ըմբշամարտով` հանդիսանալով Հայաստանի ընբշամարտի պատանեական հավաքականի անդամ։
Արսենի խոսքերով՝
![]() |
Սպորտի հանդեպ սերը դեռ շատ փոքր տարիքից է եղել, քանի որ շատ սպորտային ընտանիք ունեմ, ունենք մեր սեփական մարզադահլիճը, որտեղ հայրս մարզում է երեխաներին։ Սկզբում հաճախում էի կառատեի, սակայն խոստովանեմ, որ գնում էի միայն այնտեղ գտնվող լողավազանից օգտվելու համար։ Բայց երբ առաջին անգամ հայրս ինձ տարավ ըմբշամարտի մարզումների, հասկացա` հենց սա է իմը։ Կրտսեր եղբայրներս նույնպես ընտրել են այս մարզաձևը, որի համար շատ ուրախ եմ։ Նրանք բավականին բարձր ցուցանիշներ են գրանցում, և ես համոզված եմ, որ մի օր կգերազանցեն ինձ։ Ես հպարտանում եմ նրանցով[1]։ | ![]() |
2018-2021 թվականներին սովորել և ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետը կարմիր դիպլոմով։ 2021-2023 թվականներին սովորել և ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի սպորտային մարմնամարզության բաժինը կարմիր դիպլոմով և ստացել մագիստրոսի աստիճան։
2022 թվականի հոկտեմբերին Արսեն Հարությունյանը ամուսնացել է Դիանա Ադիբեկյանի հետ[2]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արսեն Հարությունյան (ըմբշամարտիկ)» հոդվածին։ |
|