Արվեստի ազգային թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ, ազգային թանգարան և տեսարժան վայր |
Երկիր | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Տեղագրություն | Կուաուտեմոկ |
Վայր | Մեխիկո քաղաքի պատմական կենտրոն |
Մասն է | Արվեստի և գրականության ազգային ինստիտուտ[1] |
Հասցե | Calle Tacuba 8. Centro Histórico06000 |
Հիմնադրվել է | 1982 |
Մակերես | 3500±1 քառակուսի մետր |
Տնօրեն | Միգել Ֆերնանդես Ֆելիքս |
Անցում | Allende մետրոյի կայարան Bellas Artes մետրոյի կայարան |
Կայք | munal.mx(իսպ.) |
Արվեստի ազգային թանգարան (իսպ.՝ Museo Nacional de Arte, Munal), Մեքսիկայի ազգային արվեստի թանգարան Մեխիկոյի պատմական կենտրոնում։ Թանգարանը տեղակայված է նեոդասական ոճով կառուցված Tacuba 8 հասցեում գտնվող շինությունում։ Թանգարանում ներկայացվում է Մեքսիկայի արվեստի պատմությունը 16-րդ դարի կեսերից մինչև 20-րդ դար։ Թանգարանի մոտ է գտնվում Մանուել Տոլսնի կերտած Իսպանիայի Չարլզ IV-ի ձիարձանը, ով միապետ էր մինչև Մեքսիկայի անկախացումը։ Թանգարանը եղել է Սոկալոյում, սակայն տեղափոխվել է տարբեր վայրեր։ Ներկայիս վայրում թանգարանը հանգրվանել է 1979 թվականից։
Թանգարանը հիմնադրվել է 1982 թվականին որպես Արվեստի ազգային թանգարան, վերաբացվել է 2000 թվականին որպես MUNAL` հագեցած տեխնիկական բարեփոխումներով։ Թանգարանը կենտրոնացած է 16-րդ դարից մինչև 20-րդ դարի մեքսիկական և միջազգային արվեստի ցուցահանդեսների, ուսումնասիրությունների և տարածման գործում։ Մշտական հավաքածուն կազմում է ավելի քան 3,000 նմուշ, որը ներկայացված է 5,500 մ2 ցուցասրահներում։ Թանգարանը համարվում է Գեղարվեստի պալատի բաժին և որպես այդ կառույցի մաս ներգրավված է Մեքսիկայի գեղարվեստի պահպանման, ցուցադրման և ուսումնասիրման հարցերում։ Թանգարանը կազմակերպում է սեմինարներ։ Թանգարանում գործում են կամավոր նախագծեր, ինչպիսիք են Voluntariado և Amigos de MUNAL ընկերակցությունները[2]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արվեստի ազգային թանգարան (Մեխիկո)» հոդվածին։ |
|