Տեսակ | Crown corporation of Canada?, բարեգործական կազմակերպություն, performing arts group? և performing arts presenting organization? |
---|---|
Երկիր | Կանադա[5][4][6] |
Տեղագրություն | Օտտավա[4][6] |
Հասցե | 53, rue Elgin, Ottawa (Ontario) K1P5W1[5] և 1, rue Elgin, C.P. 1534, succursale B[6]K1P 5W1[6] |
Փողոց | Elgin Street? (53) |
Հիմնադրված է | 1966[1] |
Ժառանգության կարգավիճակ | Կանադայի ազգային պատմական վայր[7] |
Պաշտոնական կայք Պաշտոնական կայք |
Արվեստի ազգային կենտրոն (ֆր.՝ Centre national des Arts, ԱԱԿ), կատարողական արվեստի կենտրոն Կանադայի Օնտարիո նահանգի Օտտավա քաղաքում` տեղակայված Էլգին փողոցի և Ռիդո ջրանցքի միջև։ 2006 թվականին կառույցն ընդգրկվել է Կանադայի ազգային պատմական հուշարձանների ցանկում[8][9]։
Երբ 1928 թվականից հետո Ռասել թատրոնը բռնագրավվել և քանդվել է Կոնֆեդերացիայի հրապարակի կառուցման համար տեղ հատկացնելու անհրաժեշտությունից ելնելով, Օտտավայում կատարողական արվեստի ոչ մի խոշոր կենտրոն չի եղել։ Մայրաքաղաք այցելող կատարողներն ու նվագախմբերը օգտագործում էին «Կապիտոլ» կինոթատրոնի բեմը, որը նախատեսված էր վոդևիլների և ֆիլմերի համար։ 1963 թվականին Գ. Համիլթոն Սաուտամն ու Լևի Պետլերը հիմնադրել են «Ազգային մշակույթի մայրաքաղաք ալիանսը»։ Նրանք հաջողությամբ համոզեցին քաղաքային իշխանություններին և կառավարությանը կառուցելու նոր կենտրոն։
ԱԱԿ կառուցումը Լեստեր Բ. Պիրսոնի կառավարության` 1967 թվականին Կանադայի համադաշնության 100-ամյա տարելիցին նվիրված նախագծերից մեկն էր։ Կառույցը հանրության համար բացվել է 1969 թվականի մայիսի 31-ին[10]։ Շինարարության արժեքը կազմել է 46 միլիոն կանադական դոլար։ Միաժամանակ կառույցը եղել է Օտտավայի քաղաքապետարանի նստավայրը. քաղաքային իշխանությունները հողը նվիրաբերել են դաշնային կառավարությանը։ Դիրիժոր Ժան-Մարի Բոդեն եղել է ԱԱԿ-ի առաջին երաժշտական ղեկավարը (1969-1971)։ 2010 թվականի հունիսին Եղիսաբեթ II թագուհին, Կանադա կատարած թագավորական այցի ընթացքում, ԱԱԿ-ի դիմաց կատարել է կանադացի ջազ դաշնակահար Օսկար Պետերսոնի բրոնզե արձանի բացման արարողությունը[11]։
2014 թվականի փետրվարին կենտրոնը ներկայացրել է իր նոր լոգոն ու կարգախոսը` «Կանադան մեր բեմն է»։ Նախորդ լոգոն, որն օգտագործվում էր կենտրոնի բացումից ի վեր, պատրաստել էր Էռնեստ Ռոշը[12]։
ԱԱԿ-ն ունի 4 բեմ`
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Արվեստի ազգային կենտրոն (Օտտավա) կատեգորիայում։ |