Արտավազդ (մրցանակ) | |
---|---|
Տեսակ | մրցանակ |
Երկիր | ![]() |
Հիմնադրվել է | 2002 |
Պարգևադրող | Հայաստանի թատերական գործիչների միություն |
Առաջին շնորհում | 2002 |
Անվանված է | Արտավազդ Բ |
«Արտավազդ», Հայաստանի ամենամյա ազգային թատերական մրցանակ, որը շնորհվում է թատերական տարվա արդյունքների հիման վրա։ Մրցանակաբաշխությունն ավանդաբար տեղի է ունենում մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը։
Մրցանակը ստեղծվել է 2002 թվականին։ Միջոցառման կազմակերպիչը Հայաստանի թատերական գործիչների միությունն է[1]։ Մրցանակն իր անունը ստացել է հայոց թագավոր Արտավազդ II-ի պատվին, որը համարվում է Հայկական ազգային թատրոնի հիմնադիրներից մեկը[2]։ Մրցանակն ունի տասներեք անվանակարգ և հանձնվում է թատերական տարվա արդյունքների հիման վրա[3]։ 2010 թվականին առաջին անգամ հնչել է «Արտավազդ» թատերական մրցանակի հիմնը, որը գրվել է Վահե Հայրապետյանի և Հովիկ Թեքգյոզյանի կողմից[4]։ 2011 թվականին, մրցանակի շնորհումը նվիրված էր Խորեն Աբրահամյանի 80-ամյակին, ինչի կապակցությամբ այդ տարի շնորհվեց համանուն մրցանակ[5][6]։ 2012 թվականին մրցանակի շնորհումը նվիրված էր Հայաստանի թատերական գործիչների միության 70-ամյակին և տեղի ունեցավ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո[7]։ Մեկ տարի անց՝ 2013 թվականին, մրցանակաբաշխությունը նվիրված էր հայ մեծ դերասան Վահրամ Փափազյանի ծննդյան 125-ամյակին[8]։ Նույն թվականին «Լավագույն երիտասարդ ռեժիսոր» անվանակարգում յուրօրինակ ռեկորդ գրանցվեց. առաջին անգամ երկրորդ տարին անընդմեջ մրցանակին արժանացավ նույն մարդը՝ Սամսոն Մովսիսյանը[8]։