Արտեմ Հարությունյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 19, 1945[1] (79 տարեկան) |
Ծննդավայր | Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1968) և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (1989) |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան |
Ծնողներ | հայր՝ Միքայել Հարությունյան |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Artem Harutyunyan Վիքիպահեստում |
Արտեմ Միքայելի Հարությունյան (սեպտեմբերի 19, 1945[1], Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1989), պրոֆեսոր (1991)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1976 թվականից։
Հայկական հանրագիտարանի խմբագրության գիտխմբագիր Միքայել Հարությունյանի որդին է։
1968 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, ապա՝ Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի արտասահմանյան գրականության ասպիրանտուրայի անգլիական բաժինը։ 1972 թվականից դասախոսում է ԵՊՀ-ում[2]։ 1979 թվականից Հայաստանի Գրողների միության անդամ է։ 1994 թվականին ԱՄՆ-ում անգլերեն թարգմանած «Նամակ Նոյին» ժողովածուն ամերիկյան մի շարք համալսարաններ ներկայացրել են Նոբելյան մրցանակի։ 2010 թվականին հրատարակվել է Հարությունյանի «Հեռուստապոեմներ «Շուշի» և «Բաբելոն» հյուրանոցների աշտարակից» գիրքը։ Դասախոսել է Մոսկվայի, Սորբոնի, Մոնպելիեյի, Մարսելի, Դարեմի, Քլիվլենդի, Կոլումբիայի, Հարվարդի, Քոլգեյթի համալսարաններում, Ստամբուլի ամերիկյան համալսարանում։ 1995 թվականին Ֆուլբրայթի կրթաթոշակով դասախոսել է Համիլթոնի Քոլգեյթի համալսարանում, նույն կրթաթոշակով, 2002 թվականին Լոս Անջելեսի համալսարանում։ 1994-1995 թվականներին աշխատել է Վաշինգտոնում` որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեսպան։ Մասնակցել է արտերկրում կազմակերպված պոեզիայի փառատոների` Մոսկվայում (1983 թվական, Մ. Գորկու անվան մրցանակ), Անգլիայում (1983 թվական, Լոնդոն-Նյուքասլ, Դիլըն Թոմասի անվան մրցանակ), Ֆրանսիայում (1989 թվական, Փարիզ-Ռոդեզ, Ռընե Շարի անվան մրցանակ), Շվեդիայում (Ստոկհոլմ, 2008 թվական, միջազգային փառատոնի մրցանակ), Թուրքիայում (Ստամբուլ, 2010 թվական, միջազգային փառատոնի մրցանակ)։
1994 թվականին ԱՄՆ-ում Արտեմ Հարությունյանի անգլերեն թարգմանված «Նամակ Նոյին» ժողովածուն ("Letter to Noah", 1994, New York) ամերիկյան մի շարք համալսարաններ ներկայացրել են Նոբելյան մրցանակի։
2011 թվականին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով[3]։ ԽՄԿԿ անդամ 1979 թվականից։
Հարությունյանի ստեղծագործությանը բնորոշ է հողի և ուժի միաձուլումը, քաղաքական իրադարձություններին, ժամանակակից կյանքի իրողությունների ու ռիթմերի պոետիկ ներկայացումը։
Գրել է գրականագիտական հոդվածներ, աշխատություններ («Ետպատերազմյան, ամերիկյան պոեզիայի զարգացման հիմնական միտումները», 1986 թվական, «Գրական ուղղությունների պայքարն անգլիական վեպում 20-րդ դարի սկզբին», 1992 թվական)։ Կատարել է թարգմանություններ անգլերենից (Փ. Բալաքյանի «Ճակատագրի սև շունը», 2003 թվական, «Հայացք Բաբելոնի աշտարակից», 2004 թվական)[5][6]։
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտեմ Հարությունյան» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտեմ Հարությունյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտեմ Հարությունյան» հոդվածին։ |
|