Արտեմի Տրոիցկի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 16, 1955[1] (69 տարեկան) |
Ծննդավայր | Յարոսլավլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարան (1977) |
Երկեր | Back in the USSR? |
Մասնագիտություն | լրագրող, երաժշտական քննադատ, հաղորդավար, արձակագիր, հեռուստահաղորդավար, ռադիոհաղորդավար և երաժշտական լրագրող |
Աշխատատու | Մոսկվայի պետական համալսարան և RFE/RL's Russian Service? |
Ծնողներ | հայր՝ Kiva Maydanik? |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Արտեմի Կիվովիչ Տրոիցկի (Арте́мий Ки́вович Тро́ицкий, հունիսի 16, 1955[1], Յարոսլավլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ռոք-լրագրող, երաժշտական քննադատ, ԽՍՀՄ-ում ռոքի առաջին տարածողներից, Ռուսաստանում ինդի և էլեկտրոնային երաժշտության տարածողներից։ Մի շարք փառատոների կազմակերպիչ և վարող։ Ժամանակից երաժշտության ռուսական առաջատար մասնագետներից։ «Ստեպնոյ վոլկ» (2008–2014) անկախ երաժշտական մրցանակի հիմնադիր։
Մանկությունն անց է կացրել Պրահայում։ 1977 թ. ավարտել է Մոսկվայի տնտեսավիճակագրական ինստիտուտը։ 1978-1983 թթ. աշխատել է Արվեստների պատմության ինստիտուտում, ազատվել է աշխատանքից՝ չհասցնելով պաշտպանել թեկնածուական թեզը։
1982-1983 թթ. եղել է "Զվուկի Մու" խմբի կիթառահարը։ "Պրոգրամմա Ա" հեռուստածրագրի համահիմնադիրներից է։ Եղել է ռուսական Playboy-ի խմբագիրը[2]։
2001 թ. Կառավարման պետական ինստիտուտում դասախոսություններ է կարդում երաժշտության կառավարման վերաբերյալ։
Ունի ընդդիմադիր հայացքներ. 2011 թ. իր հանրային ելույթների համար ենթարկվել է դատական հետապնդումների։ Ներկայումս բնակվում է Տալլինում[3], վարում է "Хижина дяди Тёма" ծրագիրը։ 2018 թ. Ա. Այրապետովը նրա մասին նկարահանել է "Քննադատ" ֆիլմը։
1987 թվականին Արտեմի Տրոիցկին Անգլիայում (այնուհետեւ Ամերիկայում, Ճապոնիայում եւ Եվրոպայում) հրատարակեց «Back in the USSR. The True Story of Rock in Russia » (Վերադարձ ԽՍՀՄ։ Ռուսական ռոքի իրական պատմությունը) գիրքը՝ առաջինը, որ նկարագրում էր ռուսական ռոքի պատմությունը։ ԽՍՀՄ-ում գիրքը հրատարակվեց միայն 1991 թ.՝ «Ռոքը Միությունում։ 60-ականներ, 70-ականներ, 80-ականներ ...» վերնագրով։
Ավելի ուշ՝ 2007-ին, ռուսերեն տարբերակը հրատարակվեց «Վերադարձ ԽՍՀՄ» վերնագրով, իսկ 2009-ին գիրքը թողարկվել է աուդիո ձեւաչափով։