Արտյոմ Արեգի Ավանեսյան (հուլիսի 17, 1999(1999-07-17)[1], Բալաշիխա, Մոսկվայի մարզ, Ռուսաստան), հայազգի ռուսաստանցի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։
Ֆուտբոլով սկսել է զբաղվել ռեուտովի «Պրիալիտա» պատանեկան թիմում։ Ավելի հասուն տարիքում ընդունվել Է Մոսկվայի ԲԿՄԱ ակադեմիա։ Հանդես է եկել «բանակայինների» երիտասարդական կազմում։ Մեծահասակների մակարդակում նորամուտը նշել է Մոսկվայի «Արարատում»։ Ակումբի Հայաստան տեղափոխվելուց հետո Ավանեսյանը մնացել է այնտեղ։ Կիսապաշտպանը տեղի Բարձրագույն խմբում իր նորամուտը նշել է օգոստոսի 4-ին՝ «Լոռիի» դեմ առաջին տուրի խաղում, որն ավարտվել է 2:0 հաշվով[2]։
- Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի առաջնության «Կենտրոն» գոտու հաղթող՝ 2017/18