Արտյոմ Ալեքսանդրովիչ Կուլիշև (ռուս.՝ Артём Александрович Кулишев, օգոստոսի 26, 1993(1993-08-26)[1], Դոնի Ռոստով, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, «Օրենբուրգ» ակումբի աջ կիսապաշտպան։
Ֆուտբոլով զբաղվել է Ռոստովի ֆուտբոլային դպրոցում։ 2013 թվականի օգոստոսի 2-ին կատարել է նորամուտը «Ռոստովի» հիմնական կազմում՝ մասնակցելով Պրեմիեր Լիգայի՝ Մախաչկալայի «Անժի» ակումբի դեմ խաղին[2]։ Ընդհանուր առմամբ ակումբի հիմնական կազմում անցկացրել է երկու հանդիպում։ 2014/2015 մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել Պոդոլսկի «Վիտյազ» ակումբում։
2015 թվականի հուլիսի 1-ին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգի «Դինամո» ակումբ, որտեղ սկզբում հանդես է եկել վարձավճարով, ապա թիմի հետ կնքել է պայմանագիր։ 2016/17 մրցաշրջանում դարձել է երկրորդ դիվիզիոնի տարածաշրջանային առաջնության հաղթող և 13 գոլով զբաղեցրել երրորդ տեղը տարածաշրջանի լավագույն ռմբարկուների ցանկում։ 2017/2018 մրցաշրջանում դարձել է ՖԱԼ առաջնության լավագույն ռմբարկու՝ խփելով 17 գոլ։
2018 թվականին տեղափոխվել է Պրեմիեր Լիգայի «Օրենբուրգ» ակումբ։