Արտուրո Անխելես | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 12, 1953 (70 տարեկան) |
Ծննդավայր | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[1] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Հարավային Կալիֆոռնիայի համալսարան և Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Վիտերբի ճարտարագիտական դպրոց |
Մասնագիտություն | ֆուտբոլային մրցավար և քաղինժեներ |
Արտուրո Անխելես Ալբա (իսպ.՝ Arturo Angeles Alba, սեպտեմբերի 12, 1953, Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[1]), մեքսիկական ծագման ամերիկացի նախկին ֆուտբոլային մրցավար։ Առավելապես հայտնի է ԱՄՆ-ում կայացած 1994 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության Արգենտինայի ու Հունաստանի միջև հանդիպմանը՝ որպես գլխավոր մրցավար մասնակցությամբ։ Միջազգային հանդիպումներ է վարել 1989-1998 թթ. ընթացքում։
Գլխավոր մրցավարի դեր է կատարել նաև 1989 թ. մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության մեկ, 1991 թ. Ամերիկայի գավաթի երկու, 1991 թ. ոսկե գավաթի երկու, 1992 թ. օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարի մեկ և 1993 թ. Ամերիկայի գավաթի երկու հանդիպումներում։
Սա անավարտ հոդված է ամերիկացի ֆուտբոլային մրցավարի մասին։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |