Արտուրո Մարկես | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 20, 1950[1][2] (74 տարեկան) Ալամոս, Սոնորա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[3] |
Երկիր | ![]() |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և դիրիժոր |
Կրթություն | Մեքսիկայի ազգային կոնսերվատորիա և Կալիֆորնիայի արվեստների ինստիտուտ |
Պարգևներ | |
Կայք | arturomarquez.org |
Ստորագրություն | |
![]() |
Արտուրո Մարկես (իսպ.՝ Arturo Márquez, դեկտեմբերի 20, 1950[1][2], Ալամոս, Սոնորա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[3]), նվագախմբային երաժշտության մեքսիկացի կոմպոզիտոր, որն իր ստեղծագործություններում ներառում է մեքսիկական ազգային երաժշտական ձևերն ու ոճերը[5]։
Արտուրո Մարկեսը ծնվել է 1950 թվականին Մեքսիկայի Սոնորա նահանգի Ալամոս քաղաքում՝ Արտուրո Մարկեսի և Ավրորա Մարկես Նավառոյի ընտանիքում։ Եղել է ընտանիքի ինը երեխաներից առաջնեկը, և միայն նա է զբաղվել երաժշտությամբ։ Մարկեսի հայրը Մեքսիկայում, ավելի ուշ` Լոս Անջելեսում մարիաչի երաժիշտ էր, հայրական պապը՝ մեքսիկացի ժողովրդական երաժիշտ Սոնորա և Չիուաուայի հյուսիսային նահանգներից։ Հոր և պապիկի շնորհիվ Մարկեսը մանկուց եղել է մի քանի երաժշտական ոճերի ազդեցության տակ, մասնավորապես, մեքսիկական «սալոնային երաժշտության», որն ազդել է նրա հետագա երաժշտական ռեպերտուարի վրա։
Մարկեսը ստեղծագործել սկսել է 16 տարեկան հասակում, այնուհետև ընդունվել է Մեքսիկայի երաժշտական կոնսերվատորիա, որտեղ 1970-1975 թվականներին սովորել է դաշնամուրի և երաժշտության տեսություն։ Հետագայում 1976-1979 թվականներին կոմպոզիցիա է սովորել Ֆեդերիկո Իբարայի, Խոակին Գուտիերես Էրասի և Էկտոր Քինտանարի (Միրանդա 2001) մոտ։ ԱՄՆ-ում արժանացել է Ֆուլբրայթի կրթաթոշակի և 1990 թվականին Կալիֆոռնիայի արվեստների ինստիտուտից ստացել է արվեստի մագիստրոսի աստիճան։
Դանսոնները (Danzón) հիմնված են Մեքսիկայի Վերակրուս նահանգի երաժշտության վրա։ Danzón no. 2-ը ընդգրկվել է Սիմոն Բոլիվարի երիտասարդական նվագախմբի ծրագրում դիրիժոր Գուստավո Դուդամելի 2007 թվականին Եվրոպա և ԱՄՆ կատարած շրջագայությունների ժամանակ։ Այն նաև բացահայտեց կոմպոզիտորի կողմից գրված այլ ստեղծագործություններ, որոնք ավելի հաճախ են կատարվում ամբողջ աշխարհում և Լատինական Ամերիկայում։ Տավիղի և մագնիտոֆոնի համար գրված Son a tamayo ստեղծագործությունը 1996 թվականին ներկայացվել է Տավիղների համաշխարհային կոնգրեսին։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտուրո Մարկես» հոդվածին։ |
|