Արցախբանկ | |
---|---|
Տեսակ | Առևտրային բանկ |
Ընկերության տեսակ | Փակ բաժնետիրական ընկերություն |
Անվանված է ի պատիվ | Արցախ |
Հիմնադրված է | 1996 |
Վայր | Երևան, Հայաստան |
Երկիր | Հայաստան |
Գլխավոր անձինք | Կամո Ներսիսյան՝ Խորհրդի նախագահ |
Սպասարկվող տարածք | Հայաստան Արցախ |
Արդյունաբերություն | Բանկ |
Արտադրանք | Ֆինանսական ծառայություններ |
Ընդհանուր ակտիվներ | 24.7 միլիոն ԱՄՆ դոլար (01.01.11) |
Հասույթ | 145.2 միլիոն ԱՄՆ դոլար (01.01.11) |
Աշխատողների թիվ | 482 (12.08.20) |
Կայք | artsakhbank.am(հայ.)(անգլ.)(ռուս.) |
Մասնակից է | ArCa |
Artsakhbank Վիքիպահեստում |
«Արցախբանկ» (նաև՝ «Արցախբանկ» ՓԲԸ), Հայաստանում և Արցախի Հանրապետությունում ֆինանսաբանկային գործառույթներ կատարող փակ բաժնետիրական ընկերություն։ Այն լիցենզավորված է և վերահսկվում է Հայաստանի կենտրոնական բանկի կողմից[1]։
Ըստ բանկն կայքի տեղեկատվության՝ այն 16․03․2022 թվականի դրությամբ ունի 9 մասնաճյուղ Հայաստանում և 10 մասնաճյուղ Արցախում[2]։
Բանկը հիմնադրվել է 1996 թվականի փետրվարի 12-ին[3]։ 1996 թվականի նոյեմբերի 6-ին «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը բանկի բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ վերակազմավորվել է «Արցախբանկ» բաց բաժնետիրական ընկերության։ 2001 թվականի հունիսի 24-ին «Արցախբանկ» ԲԲԸ-ն նորից վերակազմավորվել է «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերության (ՓԲԸ)։
Բանկը հանդիսանում է Հայկական քարտի (անգլ.՝ Armenian Card, ArCa) բաժնետեր և հայկական ArCa ազգային վճարային համակարգի լիիրավ անդամ, Europay/MasterCard միջազգային վճարային համակարգի անդամ և SWIFT համակարգի անդամ։
Արցախբանկը հանդիսանում է միջազգային դրամական փոխանցումների համակարգերի մասնակից, ինչպիսիք են MoneyGram-ը, Migom-ը, Leader-ը, Anelik-ը։ Բանկն ունի թղթակցային հարաբերություններ 25 բանկերի հետ, ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան։
2020 թվականի օգոստոսի 12-ի դրությամբ՝ այն Երևանում 7 մասնաճյուղեր ունի, իսկ Արցախում՝ 15։ Բանկը սպասարկում է 43,787 հաճախորդների, որոնցից 41,427-ը ֆիզիկական անձինք են։ 2020 թվականի դրությամբ՝ այն 482 աշխատող ունի[4]։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Արցախբանկ կատեգորիայում։ |