Ծնվել է Սամսուն նավահանգստում։ Աշակերտել է Ղևոնդ Ալիշանին։ «Արարատյան ընկերություն հայոցի» և «Արևելք» (Կ.Պոլիս) թերթի հիմնադիրներից։ Խմբագրել է պարբերականներ («Մասիս», «Հայրենիք», «Նոր կյանք», «Հայ հանդես», «Շիրակ») երեք տասնամյակ թղթակցել «Մշակին»։ Հայկական ջարդերի տարիներին, խուսափելով թուրք կառավարության հետապնդումներից, 1896 թվականին մեկնել է արտասահման և այնտեղ շարունակել է ակտիվ գործունեությունը։ Եգիպտոսում, Անգլիայում, Ֆրանսիայում և Շվեյցարիաում հրատարակել է հայերեն լրագրեր, գրել հրապարակախոսական, գրական և քննադատական երկեր։ Արփիարյանը բարձր է գնահատել արևելահայ գրականությունը և ջանքեր է թափել արևելահայ և արևմտահայ հատվածների գրական ուժերին մերձեցնելու համար։
Արփիարյանը գրել է մի շարք նովելներ և վիպակներ («Դատապարտյալը», «Երազի մը գինը», «Ոսկե ապարանջանը», «Մինչև ե՞րբ», «Կարմիր ժամուց»), որոնց մեջ արծարծում է սոցիալական, բարոյական կարևոր հարցեր, արտահայտում աշխատավորության բողոքը անարդար կարգերի դեմ։ Հոդվածներում արծարծել է սոցիալ-քաղաքական և մշակութային հարցեր։ Արփիարյանը արևմտահայ գրականության մեջ ռեալիզմի հետևորդներից է[5]։
Հրանտ Թամրազյան «Հայ Գրականություն», Երևան, «Լույս» հրատարակչություն, էջ 7-8։
Գառնիկ Ստեփանյան, Արփիար Արփիարյան, Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատ., 1955, 289 էջ։
Հակոբ Մարգարյան, Արդարության ոգեշունչ մունետիկը, տես Արփ. Արփիարյան, Երկեր, Երևան, 1987, էջ III-XIV:
Հայ քննադատության պատմություն, հատ. 1, Երևան, 1985։
Հայ գրական քննադատության քրիստոմատիա, հատ. 2, Երևան, 1984։
Հայ նոր գրականության պատմություն, հատ. 4, Երևան, 1972, էջ 374-405։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 155)։