Արևադարձային սփրու

Արևադարձային սփրու
Տեսակհիվանդության կարգ
Հիվանդության ախտանշաններsteatorrhea?[1]
Բժշկական մասնագիտությունաղեստամոքսաբանություն
ՀՄԴ-10K90.1
ՀաճախությունԲնիկների համար 20% է[2]

Արևադարձային սփրու, թերսնուցման հիվանդություն, որը հաճախ հանդիպում է արևադարձային գոտում, դրսևորվում է աղիքային թավիկների ոչ նորմալ հարթեցմամբ և բարակ աղու լորձաթաղանթի բորբոքմամբ[2]։ Այն նշանակալիորեն տարբերվում է ցելիակիայից։ Ըստ երևույթի, այն հանդիսանում է էկոլոգիական էնտերոպաթիայի ծանր ձևը[3][4][5]։

Հիվանդությունը սովորաբար սկսվում է սուր փորլուծությամբ, ջերմությունով և անհանգստության զգացումով, որին, կարճատև փոփոխական շրջանից հետո, հաջորդում է խրոնիկական փորլուծությունը, ստեատորեան, քաշի կորուստը, անորեքսիան և սնուցման անբավարարությունը[2][4]։

Արևադարձային սփրուի ախտանշաններն են՝

  • Փորլուծություն
  • Ստեատորեա կամ ճարպային կղանք (հաճախ տհաճ հոտով և սպիտակավուն գույնի)
  • Դիսպեպսիա
  • Աղեխիթեր
  • Քաշի կորուստ կամ թերսնուցում
  • Թուլություն

Չբուժելու դեպքում արևադարձային սփուով հիվանդների մոտ կարող է զարգանալ սննդարար նյութերի և վիտամինային անբավարարություն[2]։ Դրանք կարող են հանդես գալ հետևյալ ախտանշաններով՝

Արևադարձային սփրուի պատճառը անհայտ է[2]։ Այն կարող է հարուցվել մշտական բակտերիալ, վիրուսային, ամեոբիալ և մակաբուծային վարակներով[6]։ Ֆոլաթթվի անբավարարությունը, անբավարար ճարպի ազդեցությունը աղիքային շարժունակության վրա և բարակ աղիքային բակտելիալ ֆոնի կայուն աճը համադրվելով կարող են առաջացնել հիվանդությունը[7]։ Ենթադրվում է, որ աղիքում բակտերիալ աճի և արևադարձային սփրուի միջև կապը պայմանավորված է հետվարակային գրգռված աղու համախտանիշով[8]։

Արևադարձային սփրուի ախտորոշումը կարող է դժվարացած լինել, քանի որ շատ հիվանդություններ ունեն նմանատիպ ախտանշաններ։ Հետևյալ հետազոտության արդյունքները հանգեցնում են՝

  • Էնդոսկոպիկ հետազոտության արդյունքում աղիքային թավիկների ոչ նորմալ հարթեցում և բարակ աղու լորձաթաղանթի բորբոքում։
  • Բարակ աղու հյուսվածքի բիոպսիայում բորբոքային բջիջների (ամենահաճախը լիմֆոցիտների) առկյություն։
  • Վիտամիններ A, B12, E, D և K, ինչպես նաև շիճուկային ալբումինի, կալցիումի և ֆոլաթթվի ցածր քանակություն, որոնք հայտնաբերվում են արյան քննությամբ։
  • Կղանքում ավելորդ ճարպի առկայություն (ստեատորեա)։
  • Բարակ աղու հաստացած ծալքեր, որոնք տեսանելի են բժշկական վիզուալիզացմամբ։

Արևադարձային սփրուն գլխավորապես տեղակայված է հասարակածից 30 աստիճան դեպի հարավ և հյուսիս։ Ոչ վաղ ճանապարհորդությունը դեպի այդ տարածաշրջան կարևոր գործոն է այս հիվանդության ախտորոշման համար, այն մադկանց մոտ, ովքեր ապրում են վերոնշյալ աշխարհագրական տարածաշրջանից դուրս[2]։

Արևադարձային սփրուն պետք է տարբերակված լինի այլ նմանատիպ վիճակներից[5]։ Ցելիակիան կամ գլուտեն զգայուն էնտերոպաթիան ունի նմանատիպ ախտանիշներ, թավիկների հարթեցմամբ և բարակ աղու լորձաթաղանթի բորբոքմամբ, և առաջանում է գենետիկորեն զգայուն մարդկանց մոտ սննդով ընդունած գլուտենին ի պատասխան աուտոիմուն խանգարումների հետևանքով։ Ներծծման խանգարումներ կարող են նաև առաջանալ նախակենդանիներով հարուցված հիվանդությունների, պալարախտի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, իմունային անբավարարության և աղիների բորբոքային հիվանդության ժամանակ[2]։ Էկոլոգիական էնտերոպաթիան ավելի մեղմ արտահայտված, ենթակլինիկական վիճակ է, որը նման է արևադարձային սփրուին[2]։

Կանխարգելում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևադարձային երկրների այցելուների համար, որտեղ կա այս հիվանդությունը, պրոֆիլակտիկ միջոցառում է հանդիսանում մարդկանց գաստրոէնտերիտից պաշտպանումը։ Սա կարող է ներառել միայն շշալցված ջրերի օգտագործումը, ատամների մաքրումը և սննդամթերքի լվացումը, կոյուղաջրերով ջրված մրգերի օգտագործման խուսափումը (կամ մաքրվող մրգերի օգտագործումը, ինչպես բանանը և նարինջը)։ Հիմնական սանիտարական պայմանները անհրաջեշտ են նվազեցնելու համար ֆեկալ-օրալ ճանապարհով ախտահարումները և էկոլոգիական էնտերոպաթիայի ազդեցությունը զարգացող երկրներում[2]։

Արդեն ախտորոշված արևադարձային սփրուն կարելի է բուժել տետրացիկլինի կամ սուլֆամետազոլ/տրիմետոպրիմ (կո-տրիմոքսազոլ) երեքից վեց ամիսների ընթացքում[2][9]։ Վիտամին B12-ով և ֆոլաթթվով սննդի հագեցումը կարող է բարելավել ախորժակը և հանգեցնել քաշի վերականգնման[5][10]։

Արևադարձային սփրուի կանխատեսումը բուժումից հետո կարող է գերազանց լինել։ Այն սովորաբար չի կրկնվում այն մարդկանց մոտ ովքեր ձեռք էին բերել հիվանդությունը ճանապարհորդության ընթացքում։ Բնիկների համար հանդիպման հաճախականությունը կազմում է 20%[2], բայց մեկ այլ հետազոտություն ցույց է տալիս, որ փոփոխությունները կարող են պահպանվել մի քանի տարի[11]։

Համաճարակաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևադարձային սփրուն տարածված է Կարիբյան կղզիներում, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, Հնդկաստանում և Հարավարևելյան Ասիայում[2]։ Կարիբյան կղզիներում ավելի հաճախ հանդիպում է Պուերտո Ռիկոյում և Հայիթիում։ Հարավային հնդկաստանում դիտվել է էպիդեմիկ բռնկում[2]։

Հիվանդությունը առաջին անգամ նկարագրվել է Ուիլիամ Հիլարիի կողմից[12] 1759 թ. Բարբադոսում[13]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բոլոր ուժերի մահերի մեկ վեցերորդը Հնդկաստանում և Հարավարևելյան Ասիայում արևադարձային սփրուի հետևանք էր[2]։

Ֆոլաթթվի և վիտամին B12 կիրառումը որպես արևադարձային սփրուի բուժման միջոց առաջ է քաշվել 1940-ականների վերջում Ալաբամայի համալսարանի բժիշկ Թոմ Սփայսի կողմից, Պուերտո Ռիկոյում և Կուբայում հետազոտություններ կատարելու ընթացքում[14][15][16]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Disease Ontology — 2016.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Ramakrishna BS, Venkataraman S, Mukhopadhya A (2006). «Tropical malabsorption». Postgrad Med J. 82 (974): 779–87. doi:10.1136/pgmj.2006.048579. PMC 2653921. PMID 17148698.
  3. Bennett, John E.; Dolin, Raphael; Blaser, Martin J. (2014). Mandell, Douglas, and Bennett's Principles and Practice of Infectious Diseases (8 ed.). էջ 1298. ISBN 9780323263733.
  4. 4,0 4,1 Korpe PS, Petri WA (2012). «Environmental enteropathy: critical implications of a poorly understood condition». Trends Mol Med. 18 (6): 328–36. doi:10.1016/j.molmed.2012.04.007. PMC 3372657. PMID 22633998.
  5. 5,0 5,1 5,2 Ghoshal UC, Srivastava D, Verma A, Ghoshal U (2014). «Tropical sprue in 2014: the new face of an old disease». Curr Gastroenterol Rep. 16 (6): 391. doi:10.1007/s11894-014-0391-3. PMC 7088824. PMID 24781741.
  6. Cook GC (1997). «'Tropical sprue': some early investigators favoured an infective cause, but was a coccidian protozoan involved?». Gut. 40 (3): 428–9. doi:10.1136/gut.40.3.428. PMC 1027098. PMID 9135537.
  7. Cook GC (1984). «Aetiology and pathogenesis of postinfective tropical malabsorption (tropical sprue)». Lancet. 1 (8379): 721–3. doi:10.1016/s0140-6736(84)92231-1. PMID 6143049.
  8. «Post-infectious IBS, tropical sprue and small intestinal bacterial overgrowth: the missing link». Nat Rev Gastroenterol Hepatol. 14 (7): 435–441. 2017. doi:10.1038/nrgastro.2017.37. PMID 28513629. {{cite journal}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)
  9. Batheja MJ, Leighton J, Azueta A, Heigh R (2010). «The Face of Tropical Sprue in 2010». Case Rep Gastroenterol. 4 (2): 168–172. doi:10.1159/000314231. PMC 2929410. PMID 20805939.
  10. Klipstein FA, Corcino JJ (1977). «Factors responsible for weight loss in tropical sprue». Am. J. Clin. Nutr. 30 (10): 1703–8. doi:10.1093/ajcn/30.10.1703. PMID 910746.
  11. Rickles FR, Klipstein FA, Tomasini J, Corcino JJ, Maldonado N (1972). «Long-term follow-up of antibiotic-treated tropical sprue». Ann. Intern. Med. 76 (2): 203–10. doi:10.7326/0003-4819-76-2-203. PMID 5009590.
  12. Bartholomew C (1989 թ․ նոյեմբեր). «William Hillary and sprue in the Caribbean: 230 years later». Gut. 30 (Special issue): 17–21. doi:10.1136/gut.30.spec_no.17. PMC 1440696. PMID 2691344.
  13. Hillary, William (1759). Observations on the Changes of the Air and the Concomitant Epidemical Diseases in the Island of Barbados: To which is Added a Treatise on the Putrid Bilious Fever, Commonly Called the Yellow Fever. էջեր 277–281.
  14. Spies TD, Suarez RM, Suarez RM, Hernandez-Morales F (1946). «The Therapeutic Effect of Folic Acid in Tropical Sprue». Science. 104 (2691): 75–6. doi:10.1126/science.104.2691.75. PMID 17769104.
  15. SUAREZ RM, SPIES TD (1949). «A note on the effectiveness of vitamin B12 in the treatment of tropical sprue in relapse». Blood. 4 (10): 1124–30. PMID 18139385.
  16. «Dr. Spies Receives Distinguished Service Medal». Journal of the American Medical Association. 164 (8): 878. 1957. doi:10.1001/jama.1957.02980080048013.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դասակարգում
Արտաքին աղբյուրներ