«Արևմուտք 2017», համատեղ զորավարժություններ (ՀԶ) Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության զինված ուժերի մասնակցությամբ, որոնք ընթանում են 2017 թվականի սեպտեմբերի 17-ից նույն թվականի սեպտեմբերի 20-ը ընկած ժամանակահատվածում։ Պաշտոնական տվյալներով զորավարժություններին մասնակցում է մինչև 13 հազար զինծառայող[1]։
ՀԶ-ն հանդիսանում է պլանավորված միջոցառում և անց է կացվում 2009 թվականի սեպտեմբերի 29-ից երկու տարին մեկ, Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության նախագահների որոշմամբ[2]։
«Արևմուտք 2017» զորավարժությունները ղեկավարում են Ռուսաստանի Դաշնության Գլխավոր շտաբի պետ բանակի գեներալ Վալերի Գերասիմովը և Բելառուսի Հանրապետության նույն գերատեսչության նույն պաշտոնը զբաղեցնող գեներալ-մայոր Օլեգ Բելոկոնևը։
Զորավարժությունների կազմակերպիչները մտածել են երեք «ագրեսոր-պետություններ»՝ Վեսբարիա, Վեյշնորյա և Լուբենիա, որոնք հարձակվում են Բելառուսի վրա։ Վեյշնորիան տեղակայվել է Բելառուսի արևմտյան մասում, Վեսբարիան Լիտվայի և Լատվիայի տարածքում, իսկ Լուբենիան տեղակայվել է Լեհաստանի տարածքում[3]։
Զորավարժության նպատակներն են՝ Ռուսաստանի և Բելառուսի անվտանգության ապահովման հնարավորությունների ստուգումը, երկու երկրները ագրեսիայից պաշտպանելու պատրաստության ստուգումը, նաև ռազմական կառավարման մարմինների, կարգավորվածության բարձրացումը։
«Արևմուտք 2017» ՀԶ-ին միջազգային դիտորդներ են հրավիրվել ՀԱՊԿ-ից, ԵՏՄ-ից, ԱՊՀ-ից, ՆԱՏՕ-ից[4]։ Նաև ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներիում ներակյացուցիչներ են հրավիրվել ԱՄՆ-ից[5]։
Հուլիսի 13-ին ՆԱՏՕ-Ռուսաստանի Դաշնություն խորհրդի նիստի ժամանակ Ռուսաստանի ԶՈւ ներկայացուցիչները անց կացրին ճեպացրույց, որի ընթացում տեղեկություն տրամադրեցին «Արևմուտք 2017» զորավարժությունների մասին, մասնավորապես զպառազինության, զինծառայողների ներգրավվածության մասին և այլ նմանատիպ տեղեկություններ։ Մինչև զորավարժությունների սկսվելը Մոսկվայում տեղի է ունեցել ընդլայնված ճեպազրույց։
Հուլիսի 12-ին Ավստիրայում ԵԱՀԿ անվտանգության ոլորտում համագործակցության ֆորումի ժամանակ Բելառուսի ԶՈւ ԳՇ պետի տեղակալը ճեպազրույց անց կացրեց «Արևմուտք 2017» զորավարժությունների թեմայով[6]։ Օգոստոսի 29-ին Ռուսաստանի ԶՈւ նախարարի տեղակալ գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ֆոմինը զորավարժությունների մասին ճեպազրույց անց կացրեց լրագրողների և օտարերկրյա ռազմական կցորդների հետ։ Ռուսաստանի ԶՈւ-ն զորավարժությունների ընթացքում մամուլի շրջագայություններ է կազմակերպելու ինչպես ռուսական այնպես էլ արտասահմանյան ԶԼՄ-ների համար։ Ռուսաստանի ՊՆ պաշտոնական կայքում բացվել է բաժին զորավարժությունների նախապատրաստման և ընթացքի մասին[7]։
{{cite news}}
: zero width joiner character in |title=
at position 71 (օգնություն)
ССУ «Запад-2017» на сайте Минобороны России ССУ «Запад-2017» на сайте Минобороны Республики Беларусь Արխիվացված 2017-10-28 Wayback Machine