Չշփոթե՛լ Իրանի Իսլամական Հանրապետության Արևմտյան Ադրբեջան վարչատարածքային միավորի հետ։
Արևմտյան Ադրբեջան (ադրբ.՝ Qərbi Azərbaycan), Ադրբեջանի Հանրապետության նվաճողական և հակահայկական ծրագիր, որի նպատակն է Հայաստանի Հանրապետության տարածքի օկուպացումն ու ադրբեջանցիներով վերաբնակեցումը[1][2][3]։ Ծրագիրը շրջանառության մեջ է մտցվել հայր և որդի Ալիևների կողմից[3]։
Ադրբեջանցի պատմաբանները պնդում են, որ ժամանակակից Հայաստանի հողերը ժամանակին պատկանել են Ադրբեջանին[4]։ Որպես պատճառաբանություն նրանք ներկայացնում են այն հանգամանքը, որ Հայաստանի ներկայիս տարածքը պատմական տարբեր ժամանակահատվածներում եղել է թյուրքական տարբեր ցեղերի, կայսրությունների և խանությունների իշխանության տակ, մինչև ուշ միջնադարը, երբ 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերզամներից հետո Արևելյան Հայաստանը կցվեց Ռուսական կայսրությանը։
Այս հասկացությունը ունի պաշտոնական թույլտվություն, ինչպես նաև լայնորեն կիրառվում է Ադրբեջանի Հանրապետության ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններում։ Մասնավորապես Ադրբեջանի նախագահը նշում է, որ Հայաստանի տարածքը գտնվում է «հին թուրք-ադրբեջանական հողերում»։
Ժամանակակից Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետության արևմտյան հատվածը (առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) գտնվում է Հայկական լեռնաշխարհում[5]։ Դեռևս Բրոնզի և երկաթի դարում Հայկական լեռնաշխարհում ստեղծված մանր ու միջին ցեղապետությունները ու պետական կազմավորումների մեծ մասը մ.թ.ա. 9-րդ դարում միավորվել են Վանի թագավորության մեջ։ Վերջինիս հայկական լինելու հանգամանքը դեռ ուսումնասիրված չէ գիտնականների կողմից, կան իրարամերժ տեսակետներ։
Մինչև Կովկասում խանությունների ձևավորվելը, թյուրքական օղուզ ցեղի ցեղախմբերը (մասնավորապես Կարա և ակ-կոյունլուները) որոշ ժամանակահատված իշխել են այս տարածաշրջանում[6][7]։ Դրան հաջորդում է Արևելյան Հայաստանի անցնելը Սեֆյան Պարսկաստանի վերահսկողության տակ։
17-19-րդ դարերում թյուրքական ծագում ունեցող ղազարների վերահսկողության տակ հայերը ունեցել են ինքնավարություն, որը իրականանում էր մելիքի միջոցով։ 1828 թվականին համաձայն Թուրքմենչայի հաշտության պայմանագրի՝ Արևելյան Հայաստանի կցվել է Ռուսական կայսրությանը։
1795-1804 թվականների ռուս-պարսկական ռազմական բախումների ժամանակ մեծ քանակությամբ հայեր գերեվարվել են դեպի Իրան։ Մոտ 20,000 հայեր այս շրջանում հաստատվել են Վրաստանում, որը համեմատաբար ավելի ապահով երկիր էր։
Ամերիկահայ պատմաբան և «Իրանիկա» հանրագիտարանի հոդվածների և բազմաթիվ գրքերի հեղինակ Ջորջ Բուռնությանը իր աշխատությունում նշել է այս դեպքերից հետո Երևանի խանության էթնիկական կազմը։
Երևանի խանությունը Ռուսական կայսրությանը կցվելուց հետո Արևելյան Հայաստանի բնակչության էթնիկական կազմը ենթարկվել է փոփոխության։ Մոտ 57 000 փախստական հայերը, որոնք հաստատվել էին Պարսկաստանում վերադարձան Արևելյան Հայաստանի տարածք, իսկ 1828 թվականին մոտ 35 000 իսլամադավան պարսիկներ, թուրքեր, քրդեր, լեզգիներ, ավարներ և այլ ազգություններ (100 000 մարդ) լքեցին տարածաշրջանը[փա՞ստ]։
Չնայած սրան՝ Ռուսական կայսրությունը ևս ուներ որոշակի հակահայկական քաղաքականություն, որը նա որդեգրել էր Սեֆյան Պարսկաստանից[փա՞ստ]։
Թեև ավելի փոքր մասշտաբով, սակայն արտագաղթերը շարունակվել են մինչև 19-րդ դարը։ Ժամանակի ընթացքում Հայաստանի մուսուլմանական բնակչությունը նվազել է։ 20-րդ դարի սկզբին Զանգեզուրում կար 149 հայկական, 91 քրդական և 81 ադրբեջանական գյուղ։
Ըստ 1897 թվականի համառուսաստանյան մարդահամարի՝ զգալի քանակությամբ ադրբեջանցիներ բնակվում են նաև Ռուսաստանում։
Հայկական ԽՍՀ-ում ադրբեջանցիները ապրել են հիմնականում գյուղական բնակավայրերում և զբաղվել են գյուղատնտեսությամբ և գորգագործությամբ։ Ճանապարհորդ Լուիջի Վիլլարին 1905 թվականին ուսումնասիրելով Արևելյան Հայաստանը հայտարարել է, որ հայաստանաբնակ ադրբեջանցիները (թաթարները), որպես կանոն, առավել հարուստ են, քան հայերը[փա՞ստ]։
Ադրբեջանական որոշ աղբյուրներ պնդում են, որ ներկայումս Հայաստանի տարածքում չի բնակվում ոչ մի ադրբեջանցի[փա՞ստ]։