Ացիդալիա հարթավայր (Մարս)

Ացիդալիա հարթավայրի տոպոլոգիան

Ացիդալիա հարթավայր (լատին․՝ Acidalia Planitia) (ավելի վաղ՝ Ացիդալիա ծով[1]), հարթավայր Մարսի վրա, տեղակայված է Թարսիս հրաբխային շրջանի և Արաբիայի միջև, Մարիներների հովիտներից հյուսիս, կենտրոնը գտնվում է 46°42′ հս․. լ. 338°00′ ավ. ե. / 46,7° с. ш. 338,0° в. д. / 46.7; 338.0G կետում։ Հարթավայրի վրա է գտնվում հայտնի Կիդոնիա շրջանը։

Հարթավայրը իր անվանումը ստացել է Ջովանի Սկիապարելլիի քարտեզի համապատասխան ալբեդոյի մասնիկից, իր հերթին այս մասնիկը անվանվել էր Ացիդալիյան (Ակիդալիյան) աղբյուրից, որում լողանում էր Վեներան[2]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարթավայրը ունի −4 - −5 կմ[2] խորություն, համեմատած Մարսի միջին բարձրության հետ։

Երկրաբանական առանձնահատկությունները կրում են հրաբխային գործունեության հետքեր։ Համարվում է, որ շրջանի հողի հիմքն է կազմում սև ավազը, որը առաջացել է մուգ բազալտների էրոզիայի հետևանքով։ Առավելապես հարթավայրում նկատվում են խառնարաններ շրջապատված պատվարով, մակերևույթի տակ գտնվում է սառույց[3]։

Հեռավոր երկրաբանական անցյալում Ացիդալիա հարթավայր էին հոսում ջրերը մոտակա հիմնական ջրհորդաններից, այնպիսիք, ինչպիսին է Արես հարթավայրը[3]։

Հարթավայրի վրա գտնվող օբյեկտները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հարթավայրի նկատմամբ հետաքրքրությունը կապված է այստեղ գտնվող անհետացած մարսյան քաղաքակրթությունների «արտեֆակտների» հետ, որոնցից ամենահայտնիներն են՝ «դեմքը», «սֆինքսը» և «բուրգերը», ուոնք գտնվում են Կիդոնիայում։ Բացի այդ կան նաև մակերևույթի այլ մանրամասներ, որոն հետաքրքրում են մարսյան կյանքի որոնողներին, օրինակ՝ «խողովակները»[4], որոնք տեսանելի են այս Արխիվացված 2009-01-11 Wayback Machine լուսանկարի աջ կենտրոնական մասում, լուսանկարը կատարված է Մարս Գլոբալ Սրվեյեր սարքից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ացիդալիա հարթավայր // Astrolab.ru (ռուս.)
  2. 2,0 2,1 Ժ. Ֆ. Ռոդիոնովա, Յու. Ա. Իլյուխինա Մարսի ռելիեֆի նոր քարտեզը // Երկիրը և Տիեզերքը։ 2005. № 2.
  3. 3,0 3,1 The Facts on File Dictionary of Astronomy. 5th edition. P. 3. ISBN 0-8160-5998-5.
  4. Eric C. Lausch. Is this an artificial construct on Mars? // Viewzone.com.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]