Աքիլա Ասիֆի | |
---|---|
Ծնվել է | 1966 |
Ծննդավայր | Քաբուլ, Աֆղանստանի թագավորություն |
Քաղաքացիություն | Աֆղանստան |
Մասնագիտություն | դպրոցի ուսուցիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Aqeela Asifi Վիքիպահեստում |
Աքիլա Ասիֆին (1966, Քաբուլ, Աֆղանստանի թագավորություն) աֆղանուհի ուսուցիչ, որը կրթել է հազարավոր փախստական երեխաների Պակիստանի Միանվալի քաղաքում[3]։
Ասիֆին Աֆղանստանում վերապատրաստվել է որպես պատմության և աշխարհագրության ուսուցիչ[4]։
Ստիպված է եղել լքել իր երկիրը, երբ 1992 թվականին «Թալիբան» շարժումը վերցրել է իշխանությունը իր ձեռքը։ Երբ որպես փախստական ժամանել է Միանվալիի Կոտ Չանդնա ճամբար, փախստական երեխաների համար դպրոցներ չկան եղել։ Աքիլան սկսել է վրաններում հիմնել է դպրոցներ։ 2017 թվականին ճամբարում եղել է ինը դպրոց, որտեղ սովորել է ավելի քան 1500 աշակերտ[5]։ Այս դպրոցներից մի քանիսում հաճախել են նաև աֆղան փախստական աղջիկներ[6]։
2015 թվականին Ասիֆին արժանացել է Նանսենի փախստականների մրցանակի՝ աֆղան փախստական երեխաներին կրթություն տրամադրելու գործում անխոնջ ջանքերի համար։ Աքիլան իր $100,000-ը[7] Նանսենի մրցանակի գումարների մեծ մասն օգտագործել է նոր դպրոց կառուցելու համար[8][9]։