Աքիլլաս

Աքիլլես
Ἀχιλλᾶς
անհայտ - մ․թ․ա․ 47 թվական
Մահվան վայրԱլեքսանդրիա
ՔաղաքացիությունՊտղոմեոսյան Եգիպտոս
Կոչումզորավար
Մարտեր/
պատերազմներ
Ալեքսանդրիայի պաշարում

Աքիլլես (հին հունարեն՝ Ἀχιλλᾶς), Եգիպտոսի փարավոն Պտղոմեոս XIII Թեոս Ֆիլոպատորի խնամակալներից մեկը և փարավոնի զորքերի հրամանատարը, երբ մ․թ․ա․ 48 թվականին Պոմպեոսը ափ իջավ Եգիպտոսում։ Ըստ Կեսարի նկարագրության՝ նա արտակարգ քաջ մարդ էր, և հենց նա ու Լուցիոս Սեպտիմիոսն են սպանել Պոմպեոսին։ Դա տեղի է ունեցել ներքինի Պոտինի և Թեոդոտ Քիոսցու առաջարկությամբ[1][2][3]։

Աքիլլեսը հետագայում միանում է Պոտինին և սկսում նրա հետ միասին դիմադրություն ցույց տալ Կեսարին։ Նրա հրամանատարությանն է հանձնվում Պոտինի ամբողջ բանակը՝ թվով 20 հազար հետևակ և 2 հազար հեծյալ[4]։ Կեսարը, որը գտնվում էր Ալեքսանդրիայում, չուներ բավարար զորքեր, որպեսզի դուրս գար նրա դեմ բացահայտ առճակատման, ինչի պատճառով էլ դեսպաններ է ուղարկում նրա մոտ և փորձում խնդիրը բանակցություններով լուծել։ Այնուամենայիվ, Աքիլլեսը սպանում է ուղարկված դեսպաններին՝ հօդս ցնդեցնելով հաշտության ցանկացած հույս։ Հետո նա երթով մտնում է Ալեքսանդրիա և գրավում քաղաքի մեծ մասը (Ալեքսանդրիայի պաշարում)։ Միևնույն ժամանակ Արսինոյան՝ Պտղոմեոսի կրտսեր քույրը, փախչում է Կեսարի մոտից և միանում Աքիլլեսին։ Այնուամենայնիվ, նրանց միջև անհամաձայնություն և վեճ է առաջանում, ինչի արդյունքում Արսինոյայի հրամանով Հանիմեդը մահապատժի է ենթարկում Աքիլլեսին, ինչից հետո վերջինս նրա փոխարեն նշանավում է զորքերի հրամանատար[5][6][7][8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հուլիոս Կեսար, Նոթեր քաղաքացիական պատերազմի մասին iii. 104
  2. Livy, Epit. 104
  3. Դիոն Կասսիոս xlii. 4
  4. Smith, William (1867), «Achillas», in Smith, William (ed.), Dictionary of Greek and Roman Biography and Mythology, vol. 1, Boston, MA, էջ 9, Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 3-ին, Վերցված է 2020 թ․ հունիսի 26-ին{{citation}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. Հուլիոս Կեսար, Նոթեր քաղաքացիական պատերազմի մասին iii. 108—112
  6. B. Alex. 4
  7. Դիոն Կասսիոս xlii. 36—40
  8. Lucan x. 519— 523