Աքիլլեսն ու կրիան իսպ.՝ Aquiles y la tortuga | |
---|---|
Երկիր | Ճապոնիա |
Ժանր | հումորային դրամա և կինոկատակերգություն |
Թվական | 2008 |
Լեզու | ճապոներեն |
Ռեժիսոր | Տակեշի Կիտանո[1][2][3] |
Պրոդյուսեր | Մասայուկի Մորի |
Սցենարի հեղինակ | Տակեշի Կիտանո |
Դերակատարներ | Տակեշի Կիտանո[2], Կումիկո Ասո, Կանակո Հիգուտի[2], Յուրեի Յանագի, Նաո Օօմորի[2], Ռեն Օօսուգի, Սուսումու Տերաձիմա, Ակիրա Նակաո և Մասատո Իբու |
Օպերատոր | Կացումի Յանգիսիմա |
Երաժշտություն | Յուկի Կաձիուրա |
Մոնտաժ | Տակեշի Կիտանո |
Կինոընկերություն | Bandai Visual, Tokyo FM, TV Asahi և WOWOW |
Տևողություն | 119 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
Աքիլլեսն ու կրիան, 2008 թվականի ճապոնական ֆիլմ, որի ռեժիսորը Տակեշի Կիտանոն է։
Աքիլլեսը և կրիան անվանումը վերաբերում է հույն փիլիսոփա Զենոն Էլեացու շարժման պարադոքսին։
Կիտանոն մարմնավորում է Մաչիսուին, որը ծնվել է հարուստ ընտանիքում, բայց փոքր հասակում կորցրել է ծնողներին։ Երբ նրա հայրը՝ Ակիրա Նակաոն ինքնասպան է լինում բիզնեսի ձախողումից պատճառով, նրա խորթ մայրը՝ Մարիկո Ցուցուին ուղարկում Մաչիսուին հորաքրոջ և հորեղբոր հետ ապրելու, որոնք սակայն վատ են վերաբերվում իրեն և ուղարկում որբանոց։ Երիտասարդ Մաչիսուն՝ Յուրեի Յանագին, ընդունվում է արվեստի դպրոց և գտնում է իր ոճը դասընկերների մարտահրավերների շնորհիվ։ Մաչիսուն ընդունվում է աշխատանքի արվեստի դպրոցի վարձը վճարելու համար, և մտերմանում է բարեկամ և գործընկեր Սաչիկոյի հետ, որը կարծես թե հասկանում է իր արվեստի տեսլականը։ Նրանք ամուսնանում են և ունենում մեկ աղջիկ։ Ժամանակակից արվեստի հանդեպ ունեցած Մաչիսուի մոլուցքը զբաղեցնում է իր ամբողջ կյանքը, դարձնելով նրան անտարբեր շրջապատող ամեն ինչի, այդ թվում դստեր (Էրի Տոկունագայի) և կնոջ հանդեպ։ Նա փորձում է գոհացնել արվեստի քննադատներին՝ անտեսելով գումարի պակասությունը։ Հրդեհի պատճառով քիչ է մնում զոհվի։ Կորցնելով իր նախորդ աշխատանքները՝ նրա մոտ մնում է միայն կիսատ այրված տարա, որը ցանկանում է վաճառել 200 000 յենով։ Այս ամենն ավարտվում է այն բանով, որ կինն իրեն փողոցից տուն է բերում։ Նրանք զբոսնում են միասին, կարծես՝ վերջապես ազատվելով արվեստի հանդեպ ունեցած մոլուցքից։
Ֆիլմի պրեմիերան տեղի են ունեցել 2008 թվականի օգոստոսի 28-ին Վենեցիայի ֆիլմերի 65-րդ փառատոնի ժամանակ[4]։
Մարկ Շիլինգը «Ճապոնական ժամանակ» ամսագրից ֆիլմը 5 աստղից գնահատել է 2[5]։
|