Աֆանասի Գրիգորև | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 21, 1782 կամ հունվարի 10, 1782[1] |
Ծննդավայր | Kozlovskiy Uyezd, Տամբովի նահանգ |
Մահացել է | մայիսի 13, 1868 (86 տարեկան) կամ մայիսի 1, 1868[1] (86 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] |
![]() |
Աֆանասի Գրիգորևիչ Գրիգորև (ռուս.՝ Афанасий Григорьевич Григорьев, հունվարի 21, 1782 կամ հունվարի 10, 1782[1], Kozlovskiy Uyezd, Տամբովի նահանգ - մայիսի 13, 1868 կամ մայիսի 1, 1868[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2]), մոսկովյան ամպիր ոճի առաջատար ճարտարապետ։ Հայտնի է նրանով, որ 1812 թվականի հրդեհից հետո մասնակցել է Մոսկվայում հասարակական շենքերի վերակառուցման աշխատանքներին (Դոմենիկո Ժիլյարդիի հետ միասին), ինչպես նաև ազնվական կալվածքների նախագծմանը։
Աֆանասի Գրիգորևը ծնվել է ճորտերի ընտանիքում։ Մեծացել է Մոսկվայում, շինարարական արհեստներ սովորել Ժիլարդի ընտանեկան ընկերությունում։ Ընկերության ղեկավար Ջովանին եղել է մանկատան, այրիների տան և այլ հասարակական շենքերի հաստիքային ճարտարապետը։ Ջովաննիի որդու` Դոմենիկոյի հետ միասին Գրիգորևը սովորել է Ֆրանչեսկո Կամպորեզիի Կրեմլի շինարարական արշավախմբին կից ճարտարապետական դպրոցում։ Անձնական ազատությունը ձեռք է բերել 22 տարեկան հասակում։
1808-1847 թվականներին եղել է պետական ծառայության մեջ, սկզբում որպես ճարտարապետի օգնական, այնուհետև` Կուդրինսկայա հրապարակում գտնվող Այրիների տան շինարարության հաստիքային ճարտարապետ։ Հետագայում շարունակել է համագործակցությունը Դոմենիկո Ժիլարդիի հետ` հրդեհված շինությունների և նոր շենքերի կառուցման գործում մինչև 1832 թվականը, երբ հեռացել է Ռուսաստանից։
Գրիգորևի այդ ժամանակաշրջանի գործերի մեծ մասն իրականացվել են Ժիլյարդիի հետ համատեղ և անհնար է առանձնացնել երկու ճարտարապետներից յուրաքանչյուրի անձնական ներդրումը։ Գրիգորևը և Ժիլյարդին հանդիսանում են այնպիսի հուշարձանների համահեղինակներ, ինչպիսիք են Կուզմինկիի Սուխանովոյի ձիանոցի բակը, Սոլյանկայի հոգաբարձուների խորհրդի շենքը, Ուսաչևի դաստակերտը Զեմլյանոյ Վալում։ Բացի Ժիլյարդիի հետ համագործակցությունից, Գրիգորևն ավարտեց նաև Նիկիտսկու դարպասների մոտ կառուցվող Մեծ Համբարձման եկեղեցու շինարարությունը՝ Օսիպ Բովեի նախագծով։ Նա վերականգնեց նաև Ռազումովսկու քաղաքային դաստակերտը Գորոխովոյի դաշտում (Կազակովի փողոց)։ Հաճախ Գրիգորևին է վերագրվում Վեշնյակիի Սուրբ Երրորդության տաճարի կառուցումը, բայց ակադեմիական աղբյուրները չեն հաստատում այդ կարծիքը։ Նրա եղբայրը` ճարտարապետ Դորմիդոնտ Գրիգորևը նույնպես ճարտարապետ է եղել։ Նա ամուսնացել է երկու անգամ, առաջին կինը եղել է ճարտարապետներ Ֆյոդոր և Ալեքսանդր Շեստակովների քույրը, երկրորդը՝ Ֆեոդոր Շեստակովի այրին[3]։
Թաղված է Մոսկվայի Կալիտնիկովյան գերեզմանատանը։