Աֆենի Շաքուր | |
---|---|
Ծնվել է | հունվարի 10, 1947[1] |
Ծննդավայր | Լամբերթոն, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ |
Մահացել է | մայիսի 2, 2016[2][1] (69 տարեկան) |
Մահվան վայր | Sausalito, Մարին շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | ակտիվիստ և գործարար |
Ամուսին | Lumumba Shakur? և Mutulu Shakur? |
Երեխաներ | Թուփաք Շակուր և Sekyiwa Shakur? |
Afeni Shakur Վիքիպահեստում |
Աֆենի Շաքուր (ի ծնե՝ Էլիս Ֆեյ Ուիլյամս[3], հունվարի 10, 1947[1], Լամբերթոն, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ - մայիսի 2, 2016[2][1], Sausalito, Մարին շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ)[4], ամերիկացի ակտիվիստ, բարեգործ, քաղաքական գործիչ և «Սև հովազներ» կուսակցության անդամ։ Հանգուցյալ ռեփեր Թուփաք Շակուրի մայրն է։ Դատարանում պաշտպանել է իրեն՝ որպես «Հովազների» անդամ բազմաթիվ ռմբակոծություններին մասնակցելու մեղադրանքից։
Էլիս Ֆեյ Ուիլյամսը ծնվել է 1947 թվականի հունվարի 10-ին Հյուսիսային Կարոլինայի Լամբերտոն քաղաքում։ Մայրը տնային տնտեսուհի էր, իսկ հայրը՝ հեռահար վարորդ։ Ուներ նաև քույր։ Շուտով նրա ծնողներն ամուսնալուծվեցին, և 1958 թվականին մայրն աղջիկների հետ տեղափոխվեց Նյու Յորք։ Այնտեղ Էլիսը սկսել է հաճախել «Bronx High School of Science»։ 15 տարեկան հասակում սկսել է կոկաին օգտագործել։ 1964 թվականին անդամագրվել է «Սև հովազներ» կուսակցությանը։ 1968 թվականին փոխել է իր անունը՝ Աֆենի Շակուր։
1969 թվականի ապրիլի 2-ին Շակուրը և «Հովազների» քսան անդամներ ձերբակալվել են Նյու Յորքում ոստիկանական բաժանմունքներ, հանրախանութներ և այլ հասարակական վայրեր ռմբակոծելու մեղադրանքով։ 1970 թվականի աշնանը Շակուրը գրավի դիմաց ազատ է արձակվել և հղիացել Նյու Ջերսիից բեռնատարի վարորդ Ուիլյամ Գարլանդից։ Դրանից կարճ ժամանակ անց գրավը չեղյալ է հայտարարվել, և նա վերադարձել է բանտ։ 1971 թվականին՝ «Panther 21» անունով հայտնի դատավարության ժամանակ, նրա վրայից հանվել են մեղադրանքները, և նույն տարվա մայիսին Շակուրն ազատ է արձակվել։ 1971 թվականի հունիսի 16-ին ծնվել է Շակուրի որդին՝ Թուփաք Շակուրը։
Թուփաքի մահից 1 տարի անց երգչի հետմահու ալբոմներից վաստակած գումարով Աֆենին Ջորջիայում հիմնադրել է «Tupac Amaru Shakur Foundation» հիմնադրամը, որն իրականացնում է գեղարվեստական ծրագրեր երիտասարդների համար, և «Amaru Entertainment» հոլդինգային ընկերությունը, որտեղ պահվում են Թուփաքի բոլոր չհրատարակված նյութերը։ Բացի այդ, նա թողարկել է «Makaveli Branded» հագուստի ցանցը, որից ստացված բոլոր եկամուտները փոխանցվում են «Tupac Amaru Shakur Foundation» բարեգործական հիմնադրամին։
2007 թվականի հունիսի 20-ին Աֆենի Շակուրը դիմել էր դաշնային դատարան՝ պահանջելով արգելել «Death Row Records» ընկերության կողմից Թուփաքի չհրատարակված երգերի վաճառքը[5]։ Դատաքննության ընթացքում Աֆենի Շակուրը «Death Row Records»-ից հետ է վերցրել որդու 150 չհրատարակված երգերը։ Նա ստեղծել է «Amaru Records» լեյբլը, որպեսզի թողարկի Թուփաքի չհրատարակված ձայնագրությունները։
Բացի բարեգործական գործունեությունից Աֆենի Շաքուրը հանդես է եկել հանրության առջև և դասախոսություններ կարդացել՝ ճամփորդելով ԱՄՆ-ում։ 2007 թվականի փետրվարի 6-ին ելույթ է ունեցել «Vanderbilt’s Commemoration for Black History Month»-ի շրջանակներում (Աֆենի Շակուրի ելույթը 02-06-07)։
Աֆենի Շաքուրը մահացել է 2016 թվականի մայիսի 2-ին Կալիֆոռնիայի Սոսալիտո քաղաքում։
Ժամը 21:30-ին շերիֆի գրասենյակին հայտնել են սրտի հնարավոր կանգի մասին։ Աֆենի Շակուրը տեղափոխվել է տեղի հիվանդանոց, որտեղ մահացել է 22:28[6]։ Նրա մահվան հավանական պատճառը սրտի կաթվածն է[7]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աֆենի Շաքուր» հոդվածին։ |
|