Աֆշին Ղաֆարիան | |
---|---|
Ծնվել է | 1986 |
Ծննդավայր | Մաշհադ, Իրան |
Քաղաքացիություն | Իրան |
Կրթություն | Islamic Azad University Central Tehran Branch? |
Մասնագիտություն | պարող, դերասան, պարուսույց և ռեժիսոր |
Afshin Ghaffarian Վիքիպահեստում |
Աֆշին Ղաֆարիան (պարս.՝ افشین غفاریان, 1986, Մաշհադ, Իրան), իրանցի խորեգրաֆ, ռեժիսոր, պարող և դերասան։ Ի սկզբանե աշխատել է «Վերափոխումներ» խմբի հետ[1]։ Անապատում պարողը ֆիլմը, որը նկարահանվել է 2014 թվականին, նվիրված է նրա կյանքին։ Ֆիլմում Ղաֆարիանի դերը մարմնավորել է Ռիս Ռիչին։
Ղաֆարիանն իր կարիերան սկսել է 1999 թվականին, Սաբա արվեստի կենտրոնում[1]։ Ստացել է Իսլամական Ազադ համալսարանի Թեհրանի կենտրոնական մասնաճյուղի կինոյի (ավագ դպրոց) և թատրոնի (բակալավր) մասնագետի դիպլոմ[1]։
2009 թվականի վերջին նա ԶԼՄ-ների արձագանքին է արժանացել «Տարօրինակ, բայց ճշմարիտ» ներկայացումից հետո, որը ներկայացվել է Գերմանիայում, Մյուլհայմ ան դեր Ռուր մշակութային փառատոնի շրջանակներում։ Ներկայացման ավարտին նա հայտնվել է կանաչ ապարանջանով, որը խորհրդանշում է Իրանի կանաչ շարժումը և երգել «Ո՞ւր է իմ ձայնը»[2]։ Նա չի վերադարձել Իրան, այլ որպես փախստական մեկնել է Ֆրանսիա, որտեղ հիմնել է «Վերափոխումներ» պարային ընկերությունը։ Ֆրանսիայում սկսել է համագործակցել Շահրոխ Մոշկին Ղալամի հետ[3] : 2010-2011 թվականներին հաճախել է Ազգային պարի կենտրոն (ֆր.՝ Centre National de la Danse)[1]:
Ղաֆարիանը «Վերափոխումներ» ընկերության հիմնադիրն է[4]։
2014 թվականին Աֆշինը հրաժարվել է Ֆրանսիայում փախստականի իր կարգավիճակից և որոշել է մեկնել Իրան, որը վերջ կդներ նրա կյանքի 5 տարիների աքսորին։ Աֆշինը, սակայն, դեռևս ապրում է Փարիզում` սովորելով Սորբոնի համալսարանի քաղաքագիտության բաժնում[1]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աֆշին Ղաֆարիան» հոդվածին։ |