Աֆրիկա-Մալգաշական և Մավրիտանական ընդհանուր կազմակերպություն
|
---|
Union Africaine et Malgache |
կարմիրով նշված են հիմնադիր երկրները, կապույտով այն երկրները, որոնք անդամագրվել են 1965 թվականին և կանաչով՝ 1970 թվականին միացած երկրները |
Տեսակ | կազմակերպություն |
---|
Հիմնադրված | սեպտեմբերի 12, 1961 թվական |
---|
Լուծարված | մարտի 23, 1985 թվական |
---|
Գլխադասային գրասենյակ | Բրազավիլ, Կոնգոյի Հանրապետություն |
---|
Պաշտ. լեզու(ներ) | ֆրանսերեն |
---|
Աֆրիկա-Մալգաշական և Մավրիտանական ընդհանուր կազմակերպություն (Organisation Commune Africaine Malgache et Mauricienne, ՕՔԱՄՄ), Աֆրիկայի 15 պետությունների տնտեսա-քաղաքական միություն։ Հիմնականում կազմված է ֆրանսիական նախկին գաղութներից (Փղոսկրի Ափ, Վերին վոլտա, Գաբոն, Դահոմեա, Զաիր, Կամերուն, Մավրիտանիա, Մալգաշական Հանրապետություն, Նիգեր, Կոնգոյի ժողովրդական Հանրապետություն, Ռուանդա, Սենեգալ, Տոգո, Կենտրոնական Աֆրիկական Հանրապետություն, Չադ)։
Ստեղծվել է Աֆրիկա-մալգաշական միության (1965 թվականից՝ Աֆրիկա–մալգաշական ընդհանուր կազմակերպություն) հիման վրա, որի մասնակիցները ընկերակցում են «Ընդհանուր շուկա»-ին։ Կազմակերպչորեն ձևավորվել է 1966 թվականին։ Գլխավոր մարմիններն են՝ Պետությունների և կառավարությունների ղեկավարների կոնֆերանսը, Սինիստրների խորհուրդը և Վարչական գլխավոր քարտուղարությունը։ Կազմակերպության նպատակն է՝ աջակցել անդամ-երկրների տնտեսական, սոցիալական, տեխնիկական և մշակութային զարգացմանը, ինչպես նաե արտաքին քաղաքական հարցերի շուրջ կոնսուլտացիաների անցկացմանը։ 1970 թվականի հունվարին կայացավ կազմակերպության պետությունների և կառավարությունների ղեկավարների կոնֆերանս, որն ամփոփեց ՕՔԱՄՄ–ի 10 տարվա գործունեությունը և նախանշեց նրա զարգացման հեռանկարները։ Այն քննարկեց անդամ–երկրների հարաբերությունը «Ընդհանուր շուկա»-ի հետ, կազմակերպության ներսում տնտեսական, առևտրական և մշակութային համագործակցության ամրապնդման հարցերը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 181)։
|