Աֆրիկյան աստղ | |
---|---|
Ամսաթիվ | 1943 թվական, հուլիս |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Պարգևատրող | Չի շնորհվում |
Նախկին անվանում | չկա |
Աֆրիկյան աստղ, բարձրագույն զինվորական մրցանակ[1][2][3] Միացյալ Թագավորությունում[4] (Անգլիա, Շոտլանդիա, Ուելս, Հյուսիսային Իռլանդիա) և Միացյալ Ազգերի համագործակցության երկրներում։
Մրցանակը կիրառության մեջ մտավ Երկրորդ աշխարհամարտում Նացիստական Գերմանիայի տապալումից և անգլիական զորքերի հաղթանակից հետո՝ 1943 թվականի հուլիս ամսից։
Մրցանակը շնորհվում է այն զինվորականներին, ովքեր առնվազն մեկ օր կարողանում են ողջ մնալ Երկրորդ համաշխարհային պատերազմի[5][6][7] Հյուսիսային Աֆրիկայի ճակատում։ Աստղով կարող են պարգևատրվել 1940 թվականի հունիսի 10-ից մինչև 1943 թվականի մարտի 12-ը ընկած ժամանակահատվածում կռված զինվորները։
Մրցանակի դափնեկիրները կռվել են Միջերկրական ծովից մինչև Սուեզի ջրանցքը ըննկած հատվածում, Մալթա կղզում, Եթովպիայում, Քենիայում, Սուդանում, Սոմալիլենդում և Էրիթրեայում։
1941 թվականին Ավստրալիայի կառավարությունը իրավունք ստացավ մրցանակով պարգևատրել Սիրիայում 1941 թվականի հունիսի 8-ից մինչև հուլիսի 11-ը տեղի ունեցած ռազմական բախման նշանավոր զինվորներին։