Աֆրոամերիկյան անգլերեն Սև անգլերեն | |
---|---|
Տեսակ | լեզու և բարբառ |
Ենթադաս | ամերիկյան անգլերեն |
Երկրներ | ԱՄՆ , Կանադա |
Պաշտոնական կարգավիճակ | անգլերեն |
Լեզվակիրների թիվը | 225 միլիոն |
Դասակարգում | Հնդեվրոպական լեզվաընտանիք |
Աֆրոամերիկյան անգլերեն (անգլ.՝ African-American English (AAE)), ամերիկյան լեզվաբանության մեջ հայտնի սևամորթների անգլերեն ( ժամանակ առ ժամանակ անվանվում է «Ebonics»), անգլերեն լեզվի սոցիալական բարբառներեի ամբողջություն, անգլերեն մայրենի լեզվի տարատեսակներից, հիմնականում խոսում են միջին դասի աշխատավոր մարդիկ և սևամորթ կանադացիները։ Ինչպես մյուս լայնորեն խոսվող լեզուները, աֆրոամերիկյան անգլերենն ունի մի շարք տարբերություններ, ինչպիսիք են ժողովրդական լեզվի տարբերությունը ստանդարտ լեզվի նկատմամբ[1], ոճական տարբերություններ` գյուղական լեզվի տարբերությունը ընդեմ քաղաքայինի, աշխարհարագրական տարբերությունները (այսինքն՝ միայն առանձին քաղաքների կամ շրջանների առանձնահատկությունները) և մի շարք այլ տարբերություններ`ներառյալ տարիքային և սեռային։
Աֆրո-ամերիկյան անգլերենի տարածումը սկսվել է 17-րդ դարասկզբից, երբ ստրկավաճառները Աֆրիկայից դեպի հարավային գաղութներ բերեցին աֆրիկացի ստրուկների (18-րդ դարում այս շրջանը դարձավ հարավային Ամերիկան)[2]։ Մշակաբույսերի մշակույթի զարգացման ընթացքում, այս տարածքում ոչ ստանդարտ անգլերենի բարբառներով հիմնականում խոսում էին բրիտանացի վերաբնակները, որը և հանգեցրեց առաջին և երկրորդ անգլերենի տարբերություների առաջացմանը աֆրո-ամերիկացիների մոտ։ Բամբակյա մշակաբույսերի զարգացումը և մեծ գաղութացումը նպաստեցին անգլերենի առաջին տարբերակի տարածմանը։ Ամենատարածված ժամանակակից բարբառը համարվում է աֆրոամերիկան ազգային բարբառը[3], չնայած մշակութային, պատմական, գիտական շփումների աֆրոամերիկան ազգային (անգլ.՝ AAVWE) և սպիտակամորթների բարբառների միջև, շատ դեպքերում երկուստեք միմյանց բարբառները անհասկանալի են, դա կապված է թե տվյալների բացակայության, թե կոնֆլիկտային իրավիճակների հետ, որ կա այդ բարբառներով խոսող տարբեր շրջաններում։
Այս երկու բարբառների միջև նմանություներ նկատելի դարձան 19-րդ դարի վերջին քառորդում, երբ ֆերմային համակարգը փոխարինեց ստրկատիրական համակարգին՝ տանելով միջէթնիկ խմբերի միջև շփումներին, որոնք հիմնականում նույն սոցիալական հարթության վրա են գտնվում, որը սակայն Երկրորդ աշխարհամարտի ընթացքում նվազեց[4] և 30-ական թվականների վերջին ավելի նպաստեց էթնիկ տարբերություների առաջացմանը խոսքի մեջ։
Աֆրոամերիկյան ժողովրդական լեզուն (անգլ.՝ AAVE) համարվում է բանվորդ դասակարգի և միջին դասի աֆրոամերիկացիների մեծամասնության բնիկ լեզուն, հատկապես քաղաքային բնակավայրերում ՝ իր յուրահատուկ առոգանությամբ, քերականությամբ և բառապաշարով[3]։ Քերականության բնորոշ առանձնահատկությունները են «զրոյական» կապերի կիրառությունը (օրինակ՝ «she my sister» փոխարենը «she's my sister»)[5], սեռական հոլովիչի բացթողումը (օրինակ «my momma friend» փոխարենը «my mom's friend»)[6], բայ-ժամանակաձևերի բարդեցված համակարգի կիրառությունը (օրինակ՝ «'m a-run, I be running, I been runnin, I done ran»)[7]: Հնչյունաբանության ընդհանուր առանձնահատկությունները հանդիսանում են ոչ ստանդարտ ձևերի կիրառությունը (r հնչյունի վերջին վանկում բաց թողնելը)[6], «ask»-ի փոխարեն «aks»-ի օգտագործումը[8],, դիֆթոնգների պարզեցումը (օրինակ՝ «eye» ովորաբար հնչում է «ah»-ի նման)[9], առջևի ձայնավորների շղթայական տեղաշարժը, ինտոնացիայի կամ «մեղեդու» ավելի լայն դիապազոնը, քան ամերիկյան անգլերենի ընդհանուր շեշտադրումները[10]։ «AAVE»-ն հաճախ օգտագործվում է միջին դասի աֆրոամերիկացիների կողմից ոչ պաշտոնական միջավայրերում՝ որպես սոցիոմշակութային լեզվական շարունակականության և «AAVE»-ն ցույց է տալիս որոշ աննշան տատանումներ՝ ըստ տարածաշրջանի կամ քաղաքի։
Աֆրոամերիկյան ստանդարտ անգլերեն եզրույթ լայնորեն տարածել է լեզվաբան Արթուր Սփիրսը։ Այն հավարվում է միջին դասի աֆրոամերիկյան անգլերենի հեղինակավոր, գրական լեզուն, որն օգտագործվում է ավելի պաշտոնական հանրային միջավայրերի համար, քան AAVE-ն։ Ստանդարտ անգլերենը ցուցաբերում է բառապաշարի և քերականության առանձնահատկություն, սակայն հաճախ պահպանում է «AAVE»-ի եզակի առոգանության որոշ տարրեր՝ ինտոնացիոն կամ ռիթմիկ հատկանիշներով[11][12]։ Այս ստանդարտ բարբառում պահպանվող հնչյունական առանձնահատկությունները հակված են ավելի քիչ լինել:Նման բնութագրիչներից մեկն է վերջին բաղաձայնի բացթողումն է, ուստի այնպիսի բառեր, ինչպիսիք են «past» կամ «hand» կարող են կորցնել իրենց վերջին բաղաձայնը[13]։
Սևամորթ ապալաչացի ամերիկացիները գնալով ավելի շատ են ընդունում Ապալաչերենը կամ հարավային բարբառը, որը սովորաբար ասոցացվում է սպիտակ ապալաչների հետ։ Այս նմանությունները ներառում են ռոտիկ առոգանություն, օրինակ՝ «he works» կամ «she goes» քերականական կառուցվածքի կատեգորիկ օգտագործումը (ի տարբերություն «AAVE»-ի, որտեղ գործածական է «he work» «she go» ձևերը) և ապալաչյան բառապաշարի կիրառությունը (ինչպես օրինակ «airish» բառի կիրառությունը «windy» բառի փոխարեն)։ Այնուամենայնիվ աֆրոամերիկան անգլերենը Ապալաչներում նույնպես ցուցաբերում է բազմազանություն, որը հանգեցնում է նաև բնակչության սոցիալ-մշակութային և լեզվական բաժանվածությանը։
Աֆրիկյան նոր շոտլանդական անգլերենով խոսում են սևամորթ շոտլանդացիների ժառանգները՝ ԱՄՆ-ի սևամորթ ներգաղթյալները, ովքեր ապրում են Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգում։ Կանադայում Աֆրոամերիկացի ազատություն փնտրողների մեծ մասը հայտնվել է Օնտարիոյում՝ ստորգետնյա երկաթուղու միջոցով։ Աֆրիկյան նոր շոտլանդացիների բարբառն պահպանում է արևմտյան աֆրիկյան պիդջինի ազդեցությունը[14]։ 19-րդ դարում աֆրիկյան նոր շոտլանդական անգլերենը չէր տարբերվում Ճամայկայում կամ Սուրինամում խոսվող անգլերենից[15]։ Այնուամենայնիվ այս ժամանակվանից ի վեր, այն ավելի ու ավելի է ձևափոխվել սպիտակամորթ շոտլանդացիների հետ փոխազդեցության պատճառով։ 1964 թվականին նահանգի դպրոցական խորհուրդների միավորումը ավելի արագացրեց ձևափոխման գործընթացը։ Այս լեզուն համարվում է աֆրոամերիկյան ժողովրդական անգլերենի ազգականից լեզու՝ զգալի տարբերություններով[16][17]։ 2000 թվականին Հովերը և Վոլկերը օգտագործեցին աֆրիկյան նոր շոտլանդական անգլերենի, սամանական անգլերենի տվյալները և նախկին ստրուկների ձայնագրությունները ցույց տալու համար, որ խոսքի օրինաչափությունները ժառանգվել են ոչ ստանդարտ գաղութային անգլերենից։ Բարբառը լայնորեն ուսումնասիրվել է 1992 թվականին Օտավայի համալսարանի պրոֆեսորներ Շանա Պոպլաքի և Սալի Թալիամոնտի կողմից[17]։
Աֆրիկյան նոր շոտլանդական անգլերենի և աֆրո-ամերիկյան ժողովրդական անգլերենի միջև ընդհանրությունը (r )-ի ոչ արտասանությունը։ Ըստ հարցումների' Սեւամորթ նոր շոտլանդացիների 57% վերջնավանկում չի արտասանում (r-ն) իսկ Ֆիլադելֆիայի աֆրոամերիկացիների դեպքում տոկոսայնությունը կազմում է 60%[18]։ Մինչդեռ Նոր Շոտլանդիայի շրջակա հիմնականում սպիտակամորթ համայնքներում (r)-ի ոչ արտասանություն տեղի չի ունենում։
Ավելի հին կամ ավելի վաղ աֆրոամերիկյան անգլերենը վերաբերում է բազմաթիվ տարատեսակների, որոնք ուսումնասիրվել և վերակառուցվել են լեզվաբանների կողմից, որով խոսում են Միացյալ Նահանգների առաջին աֆրոամերիկացիների և աֆրիկացի ստրուկները։ Առաջնային հետաքրքրություն է ներկայացնում «AAVE»-ի հնագույն ձևը։ Հին (անգլ.՝ AAVE-ի) պատմական վերակառուցման համար օգտագործվել են հիմնականում չորս տեսակի աղբյուրներ՝ գրավոր հարցազրույցներ, նախկին ստրուկների աուդիո ձայնագրություններ, մեկուսացված սևամորթ համայնքների ժամանակակից սփյուռքի բարբառները և 18-րդ և 19-րդ դարերի աֆրոամերիկացիների կողմից գրված նամակները[19]։ Զրոյական կապի օգտագործումը (բացակայությունը «is or are,as in she gon' leave»), հոգնակի ոչ ստանդարտ ձևերի («the three man, mans, or even mens») և բազմաթիվ ժխտական ձևերի օգագործումը («as in no one didn't leave me nothing»)[20]: «AAVE»-ի հետ կապված այլ ոչ ստանդարտ քերականական կառույցների օգտագործում փաստագրված են նաև հին բարբառներում, սակայն դրանցից շատերը, ակնհայտորեն 20-րդ դարի քաղաքային «AAVE»-ն վերջին նորամուծություններ են[21]։
Կրեոլի անգլերենը Սի Այլենդի ափին կամ Գուալան Հարավային Կարոլինայի և Ջորջիայի ափերի երկայնքով աֆրոամերիկացիների առանձին լեզուն է[22]։ Գուլլան անգլերենից քերականորեն անկախ բնական լեզու է, որն օգտագործում է հիմնականում անգլերենի բառապաշար։ Այսօր Գուլլա լեզվակիրների մեծ մասը հավանաբար երկբարբառ են[22]։ Գուլլայի ենթաբարբառը նույնպես խոսվում է Օկլահոմայում և Տեխասում, որը հայտնի է Աֆրո-սեմինոլ կրեոլ անավանումով[23]։
Ամերիկյան գրականության մեջ աֆրոամերիկացիների առանձնահատուկ խոսքը ներկայացնելու երկար ավանդույթ կա։ Մի շարք հետազոտողներ ուսումնասիրել են այն ուղիները, որոնցով ամերիկացի հեղինակները պատկերել են սևամորթների խոսքը՝ ուսումնասիրելով, թե ինչպես սևամորթների խոսքը ազդում նրանց ինքության տարբերակման և հաստատման վրա։ 1981 թվականին Բրաշը պնդում էր, որ սևամորթների խոսքի կիրառությունը զանգվածային լրատվության մեջ ամենաուժեղ պատմական ապացույցն են սևամորթների անգլերենի առանձին տարատեսակ լինելը[24]։ Վաղ ժողովրդական գործերը նույնպես օգտագործվում են որոշելու այն նմանությունները, որոնք ունեն սև խոսքի պատմական տեսակները ժամանակակիցի հետ «AAVE»-ի հետ[25][26]։
Սևամորթների խոսքի ամենավաղ պատկերացումները ստացվել են 18-րդ դարում գրված ստեղծագործություններից,որի հեղինակները հիմնականում սպիտակամորթ են[27]։ Հատկանշական բացառություն է 1853 թվականին, աֆրոամերիկացի Ուիլյամ Ուելս Բրաուն գրած առաջին վեպը՝ «Clotel-ը»[28][29]։ «AAVE»-ի կիրառությունը հիմնականում սահմանափակված են եղել երկխոսությամբ և առաջին վեպը, որն ամբողջությամբ գրվել է «AAVE»-ով եղել է Հունիս Ջորդանի «His Own Where»[30] վեպը 1971 թվականին, չնայած Էլիս Ուոքերի «The Color Purple» վիպակը շատ ավելի լայնորեն հայտնի ստեղծագործություն է, որը գրվել է ամբողջությամբ «AAVE»-ով[31]:Լորեն Հանսբերի 1959 թվական «A Raisin in the Sun» պիեսը բացառապես օգտագործում էր «AAVE»-ն[32]։ Լենգսթոն Հյուզի պոեզիան լայնորեն օգտագործում է «AAVE»-ով[Հղում աղբյուրներին]։ «AAVE»-ի համար չկա հաստատված ուղղագրական համակարգ[33], գրականության մեջ այն պատկերելը հաճախ կատարվում է ուղղագրական փոփոխությունների միջոցով՝ ցույց տալու նրա հնչյունաբանական առանձնահատկությունները կամ տպավորություն ստեղծելու համար, որ օգտագործվում է «AAVE»[34]: Վերջերս հեղինակները սկսել են կենտրոնանալ քերականական նշանների վրա և նույնիսկ որոշակի հռետորական ռազմավարությունների կիրառման վրա [35]։
Սևամորթ կերպարների ներգրավվածությունը ֆիլմում և հեռուստատեսությունում նույնպես արվում էր հավաստիության տարբեր աստիճաններով[35]։ «Imitation of Life» 1934 թվականի ֆիլմում Դալիլայի (աֆրոամերիկացի կերպար) խոսքն ու վարքագիծը հիշեցնում են գեղարվեստական ներկայացումների, որոնք նպատակ ունեն ուռճացնել կարծրատիպերը, այլ ոչ թե իրականում պատկերել սևամորթների խոսքը [34]։ Ավելի վավերագրական ներկայացումներ, ֆիլմերը ներկայացնում «AAVE»-ի բառապաշարի և շարահյուսական առանձնահատկությունները՝ հաճախ հատուկ շեշտադրելով երիտասարդ, քաղաքաբնակ աֆրոամերիկացիներին[36]։
Կան մի շարք ստեղծագործություններ, որոնք գրված են աֆրոամերիկան անգլերենով և դրանցից ուշագրավ են հետևյալները․
Անգլերենի ոչ ստանդարտ՝ աֆրոամերիկյան տարատեսակները, կարծրատիպային կերպով կապված են կրթության ավելի ցածր մակարդակի և ցածր սոցիալական կարգավիճակի հետ։ Այնուամենայնիվ, 1960-ականներից լեզվաբանները ցույց են տվել, որ այս տեսակներից յուրաքանչյուրը, մասնավորապես՝ աֆրոամերիկյան ժողովրդական անգլերենը օրինական կանոններով կառավարվող և լիովին զարգացած բարբառ է[37]։ Ստանդարտ գրավոր անգլերեն սովորող աֆրոամերիկացի ուսանողների հմտությունները բարելավելու համար օգտագործվող մեթոդները երբեմն նման են երկրորդ լեզվի ուսուցման մեթոդներին[38] : Հակադրական վերլուծությունը օգտագործվում է աֆրոամերիկյան ժողովրդական անգլերենով թեմաների ուսուցման համար։ Ուսանողի խոսքի և՛ հնչյունական, և՛ շարահյուսական առանձնահատկությունները կարող են վերլուծվել և արձանագրվել՝ ստանդարտ ամերիկյան անգլերենի հետ հակադրվող կետերը բացահայտելու համար[38]։ Աֆրոամերիկյան անգլերենի(անգլ.՝ AAE) ուսուցանելու մեկ այլ եղանակ է' հիմնված ռազմավարության, հաղորդակցական ճկունության վրա, որը կենտրոնանում է տանը և առօրյայում օգտագործվող լեզվի վրա[39]:Օգտագործելով այս մեթոդը՝ երեխաներին սովորեցնում են հասկանալ, թե երբ է օգտագործվում (անգլ.՝ SAE-ն )և որ դեպքերում, որպեսզի իրենց խոսքը համապատասխանեցնեն շրջապատող միջավայրի խոսքին, որպեսզի ճիշտ հնչեն[39]։
Չնայած AAE-ի անընդհատ քննադատմանը, որպես ոչ գրական անգլերենի, AAE-ն մնում է և շարունակում է մնալ որպես սոցիալական ինքնության նշիչ շատ աֆրոամերիկացիների համար[40]։ SAE-ի ուսուցման նպատակը ոչ թե դադարեցնել դրա օգտագործումը, այլ օգնել ուսանողներին տարբերակել այն պարամետրերը, որտեղ դրա օգտագործումը համարվում է ընդունելի և որտեղ ' ոչ ընդունել[40]։ Վերջերս Ջոն Մաքվորթերի նման լեզվաբանները փորձել են համոզել հանրությանը, որ «սև անգլերենը» ենթաբարբառ կամ «Ստանդարտ անգլերենի» ոչ կատարյալ ձև չէ։ Նա պնդում է, որ, ինչպես բոլոր մարդկային լեզուները, սև անգլերենը առանձին բարբառ է, որը տարբերվում է ստանդարտ անգլերենից այնպես, ինչպես շվեյցարական գերմաներենը տարբերվում է բնիկ գերմաներենից, իսկ սիցիլերենը՝ իտալերենից։ Նա նաև ընդունում է, որ մենք երկար ճանապարհ ունենք անցնելու որպես հասարակություն՝ ճանաչելու սևամորթ անգլերենը որպես ամեն ինչ, բացի «ժարգոնով և վատ քերականությամբ լի» լեզվից[41]։
{{cite journal}}
: Cite journal requires |journal=
(օգնություն)
|