Բաաբդայի շրջան արաբ․՝ قضاء بعبدا | |
---|---|
Երկիր | Լիբանան |
Կարգավիճակ | Լիբանանի շրջան |
Մտնում է | Լեռնային Լիբանան |
Վարչկենտրոն | Բաաբդա |
Բնակչություն | 511 200[1] |
Տարածք | 194 |
Ժամային գոտի | UTC+2 |
Բաաբդա (արաբ․՝ قضاء بعبدا — Qada' Baabda), Լիբանանի 25 շրջաններից մեկը, որը մտնում է Լեռնային Լիբանանի մարզի կազմի մեջ։ Քաղաքի վարչական կենտրոնն է հանդիսանում Բաաբդա քաղաքը։ Բնակչությունը կազմում է 511 200 մարդ։
Շրջանը տեղակայված է Լիբանանի արևմտյան մասում և ունի 194 կմ² տարածք։ Հյուսիսում սահմանակից է Մաթնիի շրջաննին, հարավում՝ Ալեյի շրջանին, արևելքում՝ Զահլեի շրջանին, հյուսիս-արևմուտքում՝ Բեյրութին, իսկ արևմուտքում նրա ափերն են ողողում Միջերկրական ծովի ջրերը։
Շրջանը բաժանվում է 45 համայնքների[1]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաաբդայի շրջան» հոդվածին։ |
|