![]() Բաբա դե կամեյլուի բաղադրիչները | |
Տեսակ | Մուս |
Առաջացման երկիր | ![]() |
![]() |
Բաբա դե կամեյլու (պորտ.՝ Baba de camelo, «ուղտի փսլինք»), պորտուգալական աղանդերային մուս, որը պատրաստվում է խտացրած կաթից և ձվերից՝ վրան նուշ կամ թխվածքաբլիթ լցնելով[1][2][3]։
Ըստ առասպելի՝ 20-րդ դարի սկզբին մի կնոջ հանկարծակի հյուրեր են այցելում, և նա ստիպված է լինում աղանդեր պատրաստել տանը եղածից։ Արդյունքում նա ստանում է այսպիսի մուս, իսկ անվանումն ընտրում է պարզապես հյուրերի ուշադրությունը գրավելու կամ որպեսզի նրանք չցանկանան չհամտեսել հյուրասիրությունը[2][3]։
Խտացրած կաթը լցնել տարայի մեջ և լավ տաքացնել միկրոալիքային վառարանում։ Ավելացնել ձվի դեղնուցները մեկ առ մեկ՝ յուրաքանչյուրից հետո լավ հարելով[1]։
Ձվի սպիտակուցները հարել՝ ստանալով պինդ զանգված և զգուշորեն ավելացնել դեղնուցի և կաթի խառնուրդին։ Աղանդերը դնել մեծ ամանի մեջ, շաղ տալ մի քանի շերտ տապակած նուշ և դնել սառնարանը մինչև մատուցելը[1]։