Բագրևանդ, գրբ.՝ Բագրեւանդ, գավառ Մեծ Հայքի Այրարատ նահանգում, տարածվում էր Արածանիի վերնագավառում՝ Հայկական Պարի, Ծաղկանց և Դիադինի լեռների միջև։ Հնում Բագրևանդը գրավել է ավելի մեծ տարածք՝ նրա մեջ մտել է նաև Ծաղկոտն գավառը։
Բագրևանդի տարածքի մեծ մասը կազմում էր իր բերրիությամբ հայտնի Ալաշկերտի դաշտը։
Ըստ վարկածներից մեկի, Բագրևանդը եղել է Բագրատունիների տոհմական գավառը, և Բագրևանդ ու Բագրատունի անունները կապ ունեն իրար հետ։ Գավառի պատմական նշանավոր վայրերն են՝ Վաղարշակերտ բերդը, Բագավան քաղաքը, Ձիրավի դաշտը։ Մինչև Թ դարը Բագրևանդը պատկանել է Մամիկոնյաններին, իսկ Թ–ԺԱ դարերում՝ մտել է Բագրատունյաց Հայոց թագավորության կազմի մեջ[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 202)։ ![]() |