Բազաբուն, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չմշկածագի գավառակում։
Գյուղի անվանումն առաջացել է գյուղում շատ բազեներ լինու պատճառով։ Ըստ ոմանց էլ, բնակավայրի անվանումը կապված է մրջյունի բազ տեսակի հետ։
Գյուղի հյուսիս, հյուսիս-արևելյան և մասամբ հյուսիս-արևմտյան կողմերում գտնվում են մեծ ու փոքր բարձունքներ։ Հարավային և հարավ-արևմտյան մասերը հարթավայրային են։
Բնակիչները թուրքերի կողմից տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի։ Նրանց մի մասը զոհվել է, փրկվածները գաղթել են օտար երկրներ[1]։ Գյուղի մոտակայքում Բազաբուն և Մորաշխա գետերի մոտ գտնվում է Բազաբունա ձոր[2]։
XX դարի սկզբին ուներ 21 տուն հայ բնակիչ։ 1915 թվականին ուներ 19 տուն, որից 16 տուն՝ 71 հայ և 3 տուն՝ 14 թուրք բնակիչ։
Բնակիչները զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։
Բազաբունն ուներ Ս․ Աստվածածին անունով քարաշեն կամարակապ եկեղեցի, որը կառուցված էր XIX դարի կեսերին։
1880-ական թվականներին եկեղեցուն կից գործում էր հայկական Պարևթյան երկսեռ դպրոցը, որը եկեղեցու հետ հրդեհվելուց հետ վերաշինվել էր Աբիկ Ունճյանի ծախսերով[3]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 207)։ ![]() |
|