Բազմաղբյուր, ավան Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհի Մանանաղի գավառում, իսկ ապա ավան Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Դերջանի գավառակում կամ Վերին Դերջանի գավառակում[1]։
XI դարից ավանն հայնտնի էր որպես թոնդրակյան շարժման կենտրոններից մեկը։ XI դարում, ըստ Արիստակես Լաստիվերցու, ավանն անվափոխվել է Խաչ անվան։ Ուշ ժամանակներում թուրքերը բնակավայրը կոչել են Խաչքյոյ։
Ավանն ավերվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
XIX դարի կեսերին ուներ 20, իսկ 1909 թվականին՝ 55 տուն հայ և մոտ այդքան էլ քուրդ բնակիչ։
Բազմաղբյուրն ուներ Ս. Պողոս-Պետրոս անունով եկեղեցի։
1870-ական թվականներին գյուղում գործում էր հայկական վարժարան, որն ուներ 90 աշակերտ։ Ըստ երևույթին այստեղ դասի էին հաճախում նաև հարևան գյուղերից[2]։