Բազմապատկման (×) — մաթեմատիկական բազմապատկման նշան. Բազմապատկման նշանը պատկերված է որպես խաչ (×), կետ (⋅) կամ աստղանիշ (∗):
Օգտագործված ամենահին նշանը խաչն է (×): Առաջին անգամ այն օգտագործվել է անգլիացի մաթեմատիկոս Ուիլյամ Օտրեդի կողմից «Clavis Mathematicae» աշխատությունում (1631, Լոնդոն)։
Գերմանացի մաթեմատիկոս Լայբնիցը բացասաբար է արձագանքել խաչին՝ X տառի նմանության պատճառով և նախընտրել է կիրառել կետը (·): Նա այդ նշանը օգտագործել է 1698 թվականին։ Հաճախ (×) նշանի փոխարեն սխալ օգտագործվում է X տառը։
Յոհան Ռանը ներկայացրել է աստղանիշը (∗) որպես բազմապատկման նշան։ Բաժանման նշանի (÷) հետ մեկտեղ նա հայտնվել է իր «Teutsche Algebra» 1659 թվականի գրքում։
Տաքսոնոմիայում բազմապատկման նշանն օգտագործվում է որպես հիբրիդային ծագման նշան։
Նշան | Unicode | HTML | LaTeX | |||
---|---|---|---|---|---|---|
Կոդ | Անվանում | Տասնվեցական | Տասական | Մնեմոնիկա | ||
* | U+002A | asterisk | *
|
*
|
— | * |
· | U+00B7 | middle dot | ·
|
·
|
·
|
— |
× | U+00D7 | multiplication sign | ×
|
×
|
×
|
\times
|
⋅ | U+22C5 | dot operator | ⋅
|
⋅
|
— | \cdot
|
∙ | U+2219 | bullet operator | ∙
|
∙
|
— | \bullet
|
∗ | U+2217 | asterisk operator | ∗
|
∗
|
∗
|
\ast
|
| U+2062 | invisible times[1] | ⁢
|
⁢
|
— |
|