Բաթաբաթ
ադրբ.՝ Batabat | ||
Կոորդինատներ | ||
Երկիր | Ադրբեջան | |
Վարչատարածքային բաժանում | Շահբուզի շրջան, Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն | |
Հայելու բացարձակ բարձրությունը | 2113[1] մ | |
Բաթաբաթ (ադրբ.՝ Batabat), լեռնային լիճ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանում։
Գտնվում է Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանի լեռներում, Նախիջևան գետի աջ ափին։ Լճից արևելք գտնվում են Բիչենաքի ոլորանները[1]։ Լիճը գտնվում է ծովի մակարդակից 2113 մետր բարձրության վրա[1]։ Լիճը շրջապատում են ալպիական մարգագետինները, որոնց ոչ շատ հեռու գտնվում է Քյուքյուչայ գետի ակունքը (Նախիջևան գետի վտակներից մեկը)[2]։ Լիճը հայտնի է լողացող տորֆային կղզիով[3]։ Բաթաբաթ լճի ափին գտնվում է Բաթաբաթի աստղադիտարանը։ Բաթաբաթի հարևանությամբ է գտնվում նաև Գանլըգյոլ լիճը[2]։ Լճի վրա գործում է ամբարտակ։ Մտնում է Շահբուզի արգելոցի կազմի մեջ[4]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաթաբաթ» հոդվածին։ |
|