Բալասանյան դաշինք Բալասանյան դաշինք սոցիալական կուսակցություն | |
---|---|
Տեսակ | կուսակցություն |
Երկիր | Հայաստան |
Առաջնորդ | Սամվել Բալասանյան |
Հիմնադրված | 2016 |
Շտաբ | Գյումրի, Հայաստան |
Բալասանյան դաշինք սոցիալական կուսակցություն, որը հայտնի է նաև որպես Բալասանյան դաշինք, հայկական քաղաքական կուսակցություն[1]։
Բալասանյան դաշինք սոցիալական կուսակցությունը հիմնադրվել է 2016 թվականին և ղեկավարվում է Միսակ Բալասանյանի և նրա հոր՝ ԲՀԿ նախկին անդամ Սամվել Բալասանյանի կողմից[2]։
2016 թվականի սեպտեմբերին կուսակցությունը մասնակցել է Գյումրու ավագանու ընտրություններին՝ հավաքելով ընտրողների ձայների 34.75%-ը[3]։
2021 թվականի հոկտեմբերի 17-ին կուսակցությունը մասնակցել է Գյումրիի քաղաքի ավագանու ընտրություններին[4][5]։ Կուսակցությունը Գյումրու քաղաքային խորհրդում ստացել է 14 մանդատ։ Կուսակցության քաղաքապետի թեկնածուն եղել է Վարդգես Սամսոնյանը, որը Գյումրու քաղաքապետ է դարձել 2021 թվականի նոյեմբերի 4-ին[6]։ Ընտրություններից առաջ կուսակցությունը որոշել է մասնակից մյուս ուժերից ոչ մեկի հետ որևէ քաղաքական դաշինք չստեղծել[7]։ Սակայն ընտրություններից հետո և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և Ազգային քրիստոնեական կուսակցությունը աջակցություն են առաջարկել քաղաքային խորհրդում մեծամասնություն կազմելու համար[8]։
Կուսակցությունը երբեք չի մասնակցել համապետական ընտրություններին։
Կուսակցությունն աջակցում է Գյումրիի կայուն զարգացմանը և քաղաքի ենթակառուցվածքների ու ճանապարհների բարելավմանը[9]։