Գյուղ | |||
---|---|---|---|
Բալաք | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Սյունիքի մարզ | ||
Համայնք | Սիսիան (համայնք) | Սիսիան համայնք[1] | ||
Այլ անվանումներ | Բլեկանց, Պալագ, Պիլյագ | ||
Մակերես | 10,68 կմ² | ||
ԲԾՄ | 1700 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 174[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | բալաքեցի, բալաքցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Բալաք, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան համայնքում[1]։
Նախկինում նույն անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Սիսիանի շրջանի։ 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից ճանապարհով կազմում է մոտ 115 կմ։
Բնակավայրը Սիսիան քաղաքից հեռու է մոտ 9 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Ծովի մակերևույթից բարձր է 1650-1700 մ։
Ղևոնդ Ալիշանը նույնացնում է Տաթևի վանքի նոր հարկացուցակում հիշատակվող Բլեկանց գյուղական համայնքի հետ։
Գյուղում կա եկեղեցի (Բլեկանց)։ Գյուղի մոտակայքում մարդիկ բնակվել են դեռևս 1-ին հազարամյակում մ. թ. ա., որի վկայությունն են հին ամրոցի և դամբարանների հետքերը, նաև գյուղում առկա մյուս հուշարձանները։ Տաթևի վանքի հարկացուցակում գյուղը Բալաք-Բլեկանց անունով հիշատակվում է 1150 դահեկան հարկաչափով։ Անունն ունի տոհմական ծագում։ Ըստ տեղացիների ավանդազրույցների՝ գաղթական Ռաֆայել և Արմաղան Բունիաթյան եղբայրները, վերաբնակվելով գյուղում, կառուցում են ջրանցք, իսկ նրանց սերնդից Աղասի Բունիաթյանի նախաձեռնությամբ գյուղում կառուցվում է եկեղեցի՝ ի հիշատակ նախնյաց՝ Ռաֆայելի և Արմաղանի[3]։
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Բալաքի մշտական բնակչությունը կազմել է 174, առկա բնակչությունը՝ 159 մարդ[2]։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով[4][5], որոնց նախնիները եկել են Պարսկահայաստանի Խոյի և Սալմաստի գավառներից[5]։ Ստորև ներկայացված է Բալաք գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4][5].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 68 | 254 | 393 | 412 | 401 | 317 | 205 | 164 | 158 | 223[6] | 174[2] |
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, թռչնաբուծությամբ, դաշտավարությամբ, ծխախոտագործությամբ և մեղվաբուծությամբ։
|