Բալբինա Բեբլեր | |
---|---|
Ծնվել է | մայիսի 7, 1967 (57 տարեկան) Գլարուս, Շվեյցարիա |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Մասնագիտություն | դասական հնագետ, դոցենտ և adjunct professor |
Հաստատություն(ներ) | Գյոթինգենի համալսարան |
Գործունեության ոլորտ | դասական հնագիտություն |
Անդամակցություն | Mommsen Society? |
Ալմա մատեր | Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան և Բեռնի համալսարան |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան[1] |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն, շվեյցարական գերմաներեն, անգլերեն, լատիներեն և հին հունարեն |
Ամուսին(ներ) | Heinz-Günther Nesselrath? |
Բալբինա Բեբլեր (գերմ.՝ Balbina Bäbler, մայիսի 7, 1967, Գլարուս, Շվեյցարիա), շվեյցարացի հնագետ, Հյուսիս Սևծովյան մասնագետ։
Գերմանացի դասական բանասեր Հայնց-Գյունտեր Նեսելրատի կինը։
Բալբինա Բեբլերը ծնվել է Շվեյցարիայի Գլարուս բնակավայրում։ Սովորել է Բեռնի և Մյունխենի համալսարաններում։ Ծրագրային դասընթացն ավարտել է 1997 թվականին։ Դիսերտացիայի թեման է եղել «Ջանասեր թրակիացիներն ու ուժեղ սկյութները. դասական ժամանակահատվածում Աթենքի ոչ հույն բնակչությունը և նրա հնագիտական ժառանգությունը» («Fleissige Thrakerinnen und wehrhafte Skythen. Nichtgriechen im klassischen Athen und ihre archaologische Hinterlassenschaft»): Հնագիտական ժամանակագրության և թաղման մշակույթների փորձագետ է, ինչպես նաև Էքսետերի համալսարանի պատվավոր անդամ։ Աշխատել է Համբուրգի, Հաննովերի և Գյոթինգենի համալսարաններում։ Neue Pauly հանրագիտարանում մի շարք հոդվածների հեղինակ է։
2013 թվականի ապրիլի 19-ին Հայնց-Գյունտեր Նեսելրատն ու Բալբինա Բեբլերը Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի դասական բանասիրության ֆակուլտետի հրավերով հանդես են եկել Հերոդոտոսի մասին դասախոսությամբ[2]։
|