Բալինտ Մադյար | |
Կուսակցություն՝ | Ազատ դեմոկրացիաների դաշինք[1] |
---|---|
Կրթություն՝ | Fazekas Mihály Gimnázium? (1971) և Բուդապեշտի համալսարան (1977) |
Մասնագիտություն՝ | սոցիոլոգ, պատմաբան և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | նոյեմբերի 15, 1952 (71 տարեկան) |
Ծննդավայր | Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Հայր | Բալինտ Մագյար |
Մայր | Օլգա Սիկլոս |
Ամուսին | Róza Hodosán? |
Բալինտ Մադյար (հունգ.՝ Magyar Bálint, նոյեմբերի 15, 1952, Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[2]), հունգարացի քաղաքական գործիչ, սոցիոլոգ, խորհրդարանի պատգամավոր և նախարար։ Ազատ դեմոկրատների դաշինքի (SzDSz) հիմնադիրներից մեկը։
Նրա «Magyar polip — A posztkommunista maffiaállam» (2013) գիրքը ժամանակակից Հունգարիան նկարագրում է որպես մաֆիայի պետություն[3]։
1977 թվականին ավարտել է Բուդապեշտի համալսարանի սոցիոլոգիայի և պատմության դասընթացները[4]։ 1977-1990 թվականներին աշխատել է համալսարանում որպես դասախոս[5]։
Ազատ դեմոկրատների դաշինքի համահիմնադիրն է։ Այդ կուսակցության ցուցակով 1990 թվականին առաջին անգամ ընտրվել է Ազգային ժողով։ Վերընտրվել է 1994, 1998, 2002 և 2006 թվականներին։ 1996 թվականի հունվարից մինչև 1998 թվականի հուլիսը եղել է կրթության և մշակույթի նախարար, 2002 թվականի մայիսից մինչև 2006 թվականի հունիսը կրկին գլխավորել է Կրթության նախարարությունը։ 2007 թվականի հունվարից մինչև 2008 թվականի ապրիլը զբաղեցրել է վարչապետի գրասենյակի պետական քարտուղարի պաշտոնը, որը պատասխանատու է զարգացման քաղաքականության համար[5]։
2008-2012 թվականներին ընդգրկվել է նորարարությունների և տեխնոլոգիաների եվրոպական ինստիտուտի կառավարիչների խորհրդի կազմում[5]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բալինտ Մադյար» հոդվածին։ |
|