Գյուղ | ||
---|---|---|
Բալիշեր | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ | |
Գավառակ | Չարսանջակի գավառակ | |
Այլ անվանումներ | Բալըշեր, Բալըշըր, Մեղրաքաղաք, Պալըշեր, Պալըշըր, Պալշեհիր, Պալշեր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | բալիշերցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 62500 | |
|
Բալիշեր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չարսանջակի գավառակում[1]։ Գտնվում էր Խարբերդ քաղաքից 30 կմ հյուսիս-հյուսիս-արևելք, Մնձուր գետի և նրա աջակողմյան վտակներից մեկի կազմած անկյունում։
Հանդիսանում էր Չարսանջակի ամենալեռնային գյուղերից մեկը։
Նախկինում Բալիշերը խոշոր բնակավայր է եղել և ունեցել է 1000 բնակիչ։ 1870-ական թվականներին անշուք գյուղ էր։ Գյուղն ամայացվեց, իսկ հայ բնակչությունը գրեթե ամբողջովին բնաջնջվեց 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
1870-ական թվականներին ուներ 25 տուն հայ և 18 տուն քուրդ բնակիչ։
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, հողագործությունն ու մեղվաբուծությունն էր։ Գյուղը իր մեղրով հայտնի էր տարածաշրջանում։
Բալիշերն ունեցել է Խրանտիլի անունով մեծ վանք և Ս. Գրիգոր, Ս. Թորոս, Ս. Սարգիս և Ս. Փրկիչ անուններով եկեղեցիներ։
Բալիշերում է ծնվել գրականագետ Ավետիս Ղուկասյանը[2]։
|