Բալու | |
---|---|
Տեսակ | հորինված արջ, գրական հերոս և anthropomorphic bear? |
Հեղինակ | Ռեդյարդ Քիփլինգ |
Ներկայացված է | Ջունգլիների գիրքը[1], Ջունգլիների գիրքը, Մաուգլի: Ջունգլիների լեգենդը և Մաուգլի |
Սեռ | արական |
Դերը կատարել են | Բիլ Մյուրեյ և Էնդի Սերքիս |
Baloo Վիքիպահեստում |
Բալու (անգլ.՝ Baloo, դևանագարի भालू), Ռադյարդ Քիփլինգի «Ջունգլիների գիրքը» ստեղծագործության արջ-կերպարը, Մաուգլիի դաստիարակներից մեկը, Կաա օձի և Բաղիրայի հետ։
Ջունգլիների գրքում Բալուն զբաղեցնում է ուսուցչի դերը և ինչ-որ առումով փոխարինում է Մաուգլիի հորը։ Բալուն Ջունգլիների օրենքի լավագույն գիտակներից է։ Չնայած որ Քիփլինգի ստեղծագործություններում նա ներկայացված է որպես «գորշ արջ», որոշ հետազոտողներ չեն դասում նրան գորշ արջերի շարքին։
Սըր Ռոբերտ Ա. Սթերնդեյլը պարզել է, որ հինդի Բհալու բառը օգտագործվում է մի քանի տեսակի արջերի բնութագրելու համար։ Խմբագիր Դանիել Կարլինը համարում էր, թե Քիփլինգը նկարագրել է հաստաշուրթի, քանի որ գորշ արջը և հիմալայան արջը չեն հանդիպում Սեոնի շրջանում, որտեղ տեղի են ունենում Մաուգլիի մասին պատմող պատմությունների իրադարձությունները։ Հաստաշուրթերի մեջ հանդիպում են գորշ բրդով տեսակներ, չնայած գերակշռող գույնը հենց սևն է։ Դրա հետ մեկտեղ Կարլինը նշում է, որ Բալուի սննդակարգը կազմված է միայն «արմատներից, ընկույզից և մեղրից», մի հատկանիշ, որն ավելի շատ հատուկ է հենց հիմալայան, այլ ոչ թե գորշ արջերին։
Հարավ-արևելյան Ասիայի ևս մեկ բնակիչ` մալայական արջը, չափերով չի համապատասխանում Բալուին (նա ակնհայտորեն գայլից ավելի խոշոր է)։ Չի բացառվում, որ գրքում նկարագրված է արջերի տեսակների հիբրիդ, հնարած, անհայտ կամ էլ անհետացած արջի տեսակ[2]։
Ըստ Ջ. ՄըքՄաստերի` Բալուն Մաուգլիի դաստիարակությամբ զբաղվող «եռյակի» մասն է և խորհրդանշում է ուժը, այն դեպքում, երբ Բաղիրան ու Կաան համպատասխանաբար խորհրդանշում են սերն ու գիտելիքը[3]։
Խորհրդային մուլտֆիլմում Բալուն ավելի շատ նման է հիմալայան արջի:Բալուի բրդի գույնը սև է, իսկ կրծքավանդակին կա V-աձև սպիտակ նշան, ինչը հատուկ է հիմալայան արջերին։ Մուլտֆիլմի առաջին մասում Բալուն գուրգեններին սովորեցնում է հետևել որսին։ Դրանից հետո Բալուն հայտնվում է ժողովի ժայռին և պաշտպանում Մաուգլիին։
Դիսնեյի ստուդիայի մուլտֆիլմում Բալուն պատկերված է մուգ մոխրագույն հաստաշուրթի տեսքով։ Ի տարբերություն Քիփլինգի հերոսի, որը քնկուտ էր և իմաստուն, մուլտհերոսը թեթև ապրող և ծույլ արջ է։ Նա սիրում է պարեր և խաղեր։
Ժան Պերոն վստահեցնում է, թե Բալու անունը (ինչպես և Կաա ու Բաղիրա անունները) Քիփլինգը վերցրել է հին եգիպտական տեքստից[4]։ Ինքը` Քիփլինգն ասում էր, որ բառը հինդի-ուրդու լեզվով նշանակում է «արջ» և արտասանվում է շեշտն առաջին վանկի վրա[5]։