Բալրամ Ջակհար | |
Կուսակցություն՝ | Հնդկական ազգային կոնգրես |
---|---|
Կրթություն՝ | Ֆորմանի քրիստոնեական քոլեջ (1945) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, հասարակական գործիչ և գյուղատնտես |
Ծննդյան օր | օգոստոսի 23, 1923 |
Ծննդավայր | Pankosi, Firozpur district, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Վախճանի օր | փետրվարի 3, 2016[1] (92 տարեկան) |
Վախճանի վայր | Դելի, Դելիի ազգային մայրաքաղաքային տարածք, Հնդկաստան |
Քաղաքացիություն | Բրիտանական Հնդկաստան, Հնդկաստան և Հնդկաստանի տիրապետություն |
Զավակներ | Sunil Jakhar?[2] |
Բալրամ Ջակհար (հինդի՝ बलराम जाखड़, անգլ.՝ Balram, օգոստոսի 23, 1923, Pankosi, Firozpur district, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - փետրվարի 3, 2016[1], Դելի, Դելիի ազգային մայրաքաղաքային տարածք, Հնդկաստան), հնդիկ պետական և քաղաքական գործիչ։ Եղել է Հնդկական ազգային կոնգրես կուսակցության ականավոր ներակայցուցիչ, Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Լոկ սաբհայի չորս համագումարների պատգամավոր[3][4][5][6], 1980-1989 թվականներին Լոկ սաբհայի խոսնակ[7], 1991-1996 թվականներին Հնդկաստանի գյուղատնտեսության նախարար և 2004-2009 թվականներին Մադհյա Պրադեշի նահանգապետ։ 2004 թվականի հուլիսի 2-24-ը եղել է Գուջարաթի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատարը[8][9]։
Բալրամ Ջակհարը ծնվել է 1923 թվականի օգոստոսի 23-ին Պանջոկսիում, Բրիտանական Հնդկաստան՝ Չաուդրահի Ռաջարամ Ջակհարի և նրա կին Պատոդևիի ընտանիքում։ 1945 թվականին ավարտել է Լահորի Ֆորմանի քրիստոնեական քոլեջը՝ ստանալով լեզվագիտության դիպոլմ սանսկրիտում մասնագիտացմամբ։ Դրան համատեղ տիրապետել է փանջաբին, հինդիին, ուրդուին և անգլերենին։ Բարձրագությունից կրթություն ստանալուց և տուն վերադառնալուց հետո մի քանի տասնամյակների ընթացքում զբաղվել է բուսաբուծությամբ։ Եղել է առաջին մարդը, որը Աբոհար շրջանում սկսել է աճեցնել խաղող և կիննաու մանդարին[10]։ 1975 թվականին արժանացել է ազգային մակարդակի Հնդկաստանի նախագահի Udyan Pandit մրցանակին բուսաբուծությունում ներդրումի համար։
Խորհրդարանական կարիերան սկսել է 1972 թվականին՝ Փենջաբի օրենսդրական խորհրդի մեջ ընտրվելով։ 1977 թվականին վերընտրվել է՝ դառնալով ընդդիմադիր խմբի առաջնորդ։
1980 թվականին Ֆիրոզպուր շրջանից դարձել է Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Լոկ սաբհայի 7-րդ համագումարի պատգամավոր՝ դառնալով պալատի խոսնակ, իսկ 1984 թվականին վերընտրվել է Սիկար շրջանից՝ պահպանելով իր պաշտոնը։ Դրանով Ջակհարը մնում է հնդկական խորհրդարանի խոսնակ 1980 թվականից մինչև 1989 թվականը։
Զբաղեցնելով Լոկ սաբհայի բարձրագույն պաշտոնը՝ Բալրամ Ջակհարն ակտիվ զբաղվել է խորհրդարանական աշխատանքի զարգացմամբ, հիմնականում, հիմնադրել է խորհրդարանական թանագարանը, զարգացրել է խորհրդարանի գրադարանը, նրա փաստաթղթերի ծրագիրը և տեղեկատվա-ռեֆերատային ծառայությունները, ավտոմատացրել է քվեարկությունների համակարգը։ Որպես հնդկական օրենսդրական ժողովի նախագահ մասնակցել է Բրիտանական Ընկերության խորհրդարանական ասամբլեայի աշխատանքում, իսկ 1984 թվականից մինչև 1987 թվականը գլխավորել է այն՝ դառնալով այդ պաշտոնում Ասիայի առաջին ներկայացուցիչը[11][12]։
1991 թվականից մինչև 1996 թվականը զբաղեցրել է Հնդկաստանի գյուղատնտեսության նախարարի պաշտոնը։ 2004 թվականից մինչև 2009 թվականը եղել է Մադհյա Պրադեշի նահանգապետը։ Այդ պաշտոնը զբաղեցնելու սկզբնական շրջանում նաև եղել է Գուջարաթի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատարը։
Բալրամ Ջակհարը մահացել է 2016 թվականի փետրվարի 3-ին ինսուլտից Դելիում՝ 92 տարեկան հասակում[13]։