Բախում Զվարթնոց օդանավակայանում

Բախում Զվարթնոց օդանավակայանում
Մաս Արցախյան շարժմանը
Ամսաթիվհուլիսի 5, 1988
ՎայրԶվարթնոց միջազգային օդանավակայան, ՀԽՍՀ
Հակամարտող կողմեր
{{{2}}} Հայ ցուցարարներ
Կորուստներ
Զոհեր1[1][2]
Վիրավորներ36[1]–50[2]

Բախում Զվարթնոց օդանավակայանում, տեղի է ունեցել 1988 թվականի հուլիսի 5-ին՝ հայ ցուցարարների և Խորհրդային զորքերի միջև մայրաքաղաք Երևանից 10 կմ հեռավորության վրա գտնվող Զվարթնոց միջազգային օդանավակայան։

Երբ Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության հունիսի կոնֆերանսում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի պահանջները չընդունվեցին, Երևանում ցույցերի նոր ալիք բռնկվեց։ Խորհրդային կառավարությունը զորք ուղարկեց Երևան՝ իրավիճակը կարգավորելու։ Հազարավոր հայ ցուցարարներ հավաքվել էին Զվարթնոց օդանավակայանում՝ Խորհրդային զորքին կանգնեցնելու համար։ Բախման ժամանակ Խորհրդային սպայի կրակոցից զոհվեց 22-ամյա լուսանկարիչ Խաչիկ Զաքարյանը[3], վիրավորվեց 36–50 մարդ[1][2]։ Իրադարձությունը Հայաստանում հակառուսականության տարածման պատճառ դարձավ[2][4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Beissinger, Mark R. (2002). Nationalist Mobilization and the Collapse of the Soviet State. Cambridge University Press. էջ 187. ISBN 9780521001489.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Verluise, Pierre (1995). Armenia in Crisis: The 1988 Earthquake. Wayne State University Press. էջեր 92–93. ISBN 9780814325278.
  3. «Երթ դեպի Զվարթնոց». Հայկական ժամանակ. 2014 Մարտ 12. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 15-ին.
  4. Cohen, Ariel (1998). Russian Imperialism: Development and Crisis. Greenwood Publishing Group. էջ 135. ISBN 9780275964818.