Բակե-ձորի (ճապ.՝ 化け草履), ցուկումոգամի ճապոնական բանահյուսությունում, հին սանդալի ոգի։ Այս արարածը ճապոնական ավանդական ծղոտե սանդալները վերածում է ձորիի (արտաքին տեսքով հիշեցնում է թերթաքար)՝ հնությամբ մի քանի հարյուր տարվա (հիմնականում մոռացված պահարանում), եթե տերերը վատ են հետևում իրենց կոշիկներին։ Բակե-ձորին պատկերվում էր որպես երկու ձեռքանի և երկու ոտնանի սանդալ, որը միայն մեկ աչք ունի։ Կենդանացած սանդալը գիշերը թափառում է տնով մեկ, երգում հիմար երգեր և գոռում. «Կարարին, կորորին, կանկորորի՜ն։ Մանագու միցու նի հա նինմաի։ Երեք աչք, երեք աչք և երկու ատամ» (ճապ.՝ カラリン、コロリン、カンコロリン、まなぐ三つに歯二ん枚?)։ Երգը, հավանաբար, ծառայում է որպես հիշեցում և ծաղր մեկ այլ ճապոնական կոշիկի՝ փայտե գետա սանդալի, որը քայլելիս նմանատիպ ձայներ է արձակում, ինչպես նաև ունի երեք աչք (անցքերը՝ առաջացած փոկից) և երկու ատամ (փայտե գլխիկները ներբանի տակացուի վրա)[1][2]։
Բակե-ձորիի արտաքին տեսքի նախատիպը երևի թե Զորին է՝ ավանդական սանդալները, որոնք պատրաստվում էին բրնձի հյուսված ծղոտներից[1][2]։