Բահիա Հարիրի | |
Կրթություն՝ | Բեյրութի ամերիկյան համալսարան |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | սուննի իսլամ |
Ծննդյան օր | հունիսի 23, 1952 (71 տարեկան) |
Ծննդավայր | Սայդա, Լիբանան |
Քաղաքացիություն | Լիբանան |
Հայր | Ռաֆիկ Հարիրի |
Բահիա Հարիրի (արաբերեն։ بهية الحريري, ծնվ. հունիսի 23, 1952, Սայդա, Լիբանան), լիբանանցի քաղաքական գործիչ[1] և Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի քույրը։ Նրա երկրորդ եղբայրը Շաֆիք Հարիրին է[2][3]։
Բահիա Հարիրին ծնվել է 1952 թվականին Սայդայում, Լիբանան։ Հարիրին ծնվել է համեստ սուննիների ի ընտանիքի։ Ունի երկու եղբայր Շաֆիք և Ռաֆիկ Հարիրիները[4]։ 1970 թվականին ավարտել է մանկավարժական ակադեմիան։
Հարիրին որպես ուսուցիչ Սայդայում և Հարավային Լիբանանում աշխատել է կրթություն ստանալուց անմիջապես հետո՝ մինչև 1979 թվականը։ Նա ղեկավարել է Սայդայի Հարիրի հիմնադրամը, որը հիմնադրվել էր իր եղբոր՝ Ռաֆիկ Հարիրիի կողմից 1979 թվականին։ Հիմնադրամը հանդիսանում է կարևոր կրթական ու բարեգործական հաստատություն։ Նա նաև Հարիրիի-Սայիդ հիմնադրամի վարչական խորհրդի նախագահն է։
1992 թվականին Հարիրին ընտրվել է Լիբանանի խորհրդարանի անդամ։ Նա 1996 և 2000 թվականին նույն պաշտոնում վերընտրվել է[5]։ 2008 թվականի հուլիսից մինչև 2009 թվականի նոյեմբերը նա եղել է կրթության նախարար։
Նա խորհրդարանի անդամ է վերընտրվել 2009 թվականի հունիսին։ Ներկայում նա գլխավորում է Լիբանանի խորհրդարանի կրթության և մշակույթի հանձնաժողովը, ինչպես նաև նա արտաքին հարաբերությունների և ներգաղթի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի անդամ է։ Հանդիսանում է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան։ Ղեկավարել է Բարձրագույն կրթության հարցերով Իսլամական կազմակերպությունը։
1992 թվականից Հարիրին Լիբանանի Ամերիկյան համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ է։
Բահիա Հարիրին ամուսնացած է Մուստաֆա Հարիրիի հետ (որը հանդիսանում է նաև նրա զարմիկը)[3]։ Նրանք ունեն 4 երեխա. Նադեր (ծնվ. 1969)[3], Ղինա, Ահմադ[3] (սեռ. 1982) և Օլաա։
{{cite journal}}
: CS1 սպաս․ postscript (link)