Գյուղ | ||
---|---|---|
Բաղանիս | ||
Բաղանիս գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը հիմնադրվել է 4-ից 5-րդ դարերում | ||
Երկիր | Հայաստան | |
Համայնք | Նոյեմբերյան համայնք | |
Գյուղապետ | Գևորգ Սահակյան | |
Այլ անվանումներ | Բաղանիս Հայ | |
Մակերես | 1 259 կմ² | |
ԲԾՄ | 850 մ | |
Կլիմայի տեսակ | մերձարևադարձային | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 893[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | բաղանիսեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Բաղանիս (նախկինում նաև Բաղանիս Հայ), գյուղ Հայաստանի Տավուշի մարզում[2]` հայ-ադրբեջանական շփման գծի մոտ[3]։
Բաղանիս գյուղը տեղաբաշխված է Տավուշի մարզի հյուսիս-արևելքում՝ համանուն գետի հովտում։ Մարզկենտրոն Իջևանից հեռու է 32 կմ հյուսիս-արևմուտք, իսկ մոտակա բնակավայր Ոսկեվան գյուղից՝ 2 կմ հարավ։ Ունի 1 259 կմ² տարածք։
Գյուղի տարածքում առկա են բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ, որոնցից 8-ը գրանցված են Հայաստանի պատմամշակութային հուշարձանների ցանկում։ Դրանք են՝ գյուղից 1 կմ հարավ-արևմուտքում, Ոսկեպար տանող ճանապարհի ձախ եզրին, կլոր բլրի վրա գտնվող և մ․թ․ա․ 2-րդից 1-ին հազարամյակներով թվագրվող «Բաղանիս» ամրոցը, նույն տեղանքում գտնվող և մ․թ․ա․ 2-րդից 1-ին հազարամյակից մինչև ուշ միջնադարով թվագրվող բնակատեղին, գյուղի եզրին գտնվող և 12-ից 13-րդ դարերով թվագրվող եկեղեցին, գյուղի հյուսիսային եզրի բլրալանջին գտնվող և 4-ից 5-րդ դարերով թվագրվող Սուրբ Աստվածածին եկեղեցին, վերջինի շուրջ տարածված և 19-ից 20-րդ դարերով թվագրվող գերեզմանոցը, Ջուջևան-Բաղանիս ճանապարհի հարավային կողմում տեղադրված և 12-ից 13-րդ դարերով թվագրվող 2 խաչքարերը, գյուղի մեջ գտնվող և 1965 թվականին կառուցված Երկրորդ համաշխարհային պատերազմում Բաղանիսի զոհված բնակիչներին նվիրված հուշարձանը[4]։
Համաձայն Հայաստանի վարչական բաժանման՝ Բաղանիս գյուղը ներառված է Նոյեմբերյան համայնքի կազմում[5]։
Ըստ Հայաստանի 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Բաղանիսի մշտական բնակչությունը կազմել է 893, առկա բնակչությունը՝ 716 մարդ[1]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիների մի մասը 18-րդ դարում վերաբնակվել են է Արցախից[6]։
Ստորև ներկայացված է Բաղանիս գյուղի բնակչության փոփոխությունն ըստ տարիների[7]՝
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 134 | 285[8] | 475 | 495 | 699 | 687 | 855 | 873 | 967 | 871 | 893[1] |
Բնակչությունը զբաղվում է գյուղատնտեսությամբ, մասնավորապես՝ անասնապահությամբ, դաշտավարությամբ, այգեգործությամբ, ծխախոտագործությամբ և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։
Գյուղի տարածքում կան հանքային աղբյուրներ։
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
|