Բաղեղ կոլխիդյան |
---|
|
|
Գիտական դասակարգում |
---|
|
Լատիներեն անվանում |
Hedera colchica C. Koch
|
[{{fullurl:wikispecies:{{{wikispecies}}}|uselang=hy}} Դասակարգումը Վիքիցեղերում]
|
[{{fullurl:commons:Special:Search/{{{wikispecies}}}|uselang=hy}} Պատկերների որոնում Վիքիպահեստում]
|
|
|
Բաղեղ Կոլխիդյան (լատին․՝ Hedera colchica C. Koch), կոկռոշազգիների ընտանիքի, հաղարջենի ցեղի բույս։
Հզոր, խոշորատերև, լիանանման թուփ է, որը, մագլցելով, հասնում է մինչեւ 30 մ բարձրության։ Հոռաշիվերը բարակ են, կրում են ծծիչ արմատներ։ Պտղաբերողները ավելի հաստ են, ծածկված դեղնավուն մազմզուկներով։ Տերևները հաստ են, պարզ, ամուր, կաշվեկերպ, մինչեւ 20 սմ երկարությամբ, 1 7 սմ լայնությամբ, մուգ կանաչ, անփայլ, վերևի կողմից՝ մերկ, ներքևից ծածկված ցրված, թեփուկանման մազմզուկներով, յուրահատուկ հոտով։ Հոռաշիվերի և պտղաբերող ճյուղերի վրա տերևները խիստ տարբեր ձև ունեն։ Հոռաշիվերի վրա դրանք ձվաձև են կամ կլորաձվաձև, երբեմն՝ ռոմբաձվաձև, սեպաձև, սրտաձև կամ կտրված հիմքով, կարճ սրածայր, ամբողջական, երբեմն 3 (հազվադեպ 5) բլթականի։ Պտղաբերող շիվերի վրա դրանք ամբողջական են, ավելի նեղ, ձվաձևից եւ շեղանկյունաձվաձևից մինչև նշտարաձև և նեղ շեղանկյունաձև, կարճ կամ երկար սրագագաթ։ Հովանոցները կազմված են 12—35 ծաղիկներից։ Ծաղկի բոլոր մասերը ծածկված են դեղնագորշավուն մազմզուկներով։ Ծաղիկները երկսեռ են։ Պսակաթերթիկները երկարավուն, ձվաձև են, սրածայր։ Առէջները մի փոքր կարճ են պսակաթերթիկներից։ Պտուղը սև է, 1 —1,3 մմ տրամագծով, յուրահատուկ հոտով, 2—5 սերմերով։ Ծաղկում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, պտուղները հասունանում են հաջորդ տարվա գարնան և ամռան ընթացքում։ Էկոլոգիական խումբը' V: Մշակության հավանական շրջանները' 9—10, 20 ա։
Կովկասում (Նախակովկաս, Լաբե գետի երկարությամբ), արևմտյան հարավային կովկասում, Տուապսեից մինչև Բաթում, Լազիստան, արևելքում մինչև Սուրամի լեռնաշղթան։
[1]: