Ենթատեսակ | կերակուր |
---|---|
Bamia Վիքիպահեստում |
Բամիան Միջին արևելյան, թուրքական, իրանական, ասորական, հայկական, աֆղանական, սուդանյան շոգեխաշած ուտեստ է, որ պատրաստվում է գառան կամ ոչխարի մսով, բամիայով և լոլիկով[1][2][3]։ Լրացուցիչ բաղադրամասերից են լոլիկի թանձրուկը, սոխը, սխտորը, գինձը, բուսայուղը, աղը և պղպեղը[1]։ Ուտեստի անունը հենց հուշում է, որ բամիան, որը արաբերեն բառ է, նրա մեջ հիմնական բաղադրիչ է[4]։ Հունաստանում և Կիպրոսում բանջարեղենային բամիան շատ ընդունված է պասուց շրջանում՝ նախքան Զատիկը։
Թուրքիայում բամիան անատոլիական շոգեխաշած մսից ուտեստ է, որ ունի քաղցր ու թթու համ[5]։ Այն պատրաստվում է բամիայով, կիտրոնի հյութով, ձիթայուղով, շաքարով, աղ ու պղպեղով[5]։ Թուրքական բամիան մատուցվում է հիմնական կերակրատեսակների միջև՝ տոնական սեղանների շուրջ[5]։ Եգիպտոսում սովորաբար բամիայի մեջ օգտագործում են գառան ջլեր, որը եփելու համար բավականին երկար ժամանակ է պահանջվում[6]։ Եգիպտական ավանդական սխտորով թանձրուկը սովորաբար ուտեստին լրացուցիչ համ է հաղորդում[7]}}[6]: Իրանում և Աֆղանստանում բամիան մատուցվում է խորեշի հետ՝ բրնձով և հատկապես տարածված է հարավային նահանգներում։ Իրաքի հրեաները բամիայի մեջ ձավարեղեն են ավելացնում։
Արաբերեն՝ արաբ․՝ بامية բամյա կամ բամիա բի լամ (արաբ․՝ البامية باللحم أو شوربة البامية բառը նշանակում է մսով բամիա, հունարեն՝ μπάμια; թուրքերեն՝ bamya.[8]