Բանա

Բանա
սանսկրիտ՝ बाण
Ծնվել է7-րդ դար կամ 585[1]
Վախճանվել է7-րդ դար կամ 650[1]
Վախճանի վայրKannauj, Հնդկաստան
Մասնագիտությունբանաստեղծ, կենսագիր և գրող
Լեզուսանսկրիտ
ՔաղաքացիությունEmpire of Harsha
Ուշագրավ աշխատանքներKadambari?
ԶավակներBhushanbhatta?
 Banabhatta Վիքիպահեստում

Բանա, (սանսկրիտ՝ बाण) կամ Բանաբհատա (սանսկրիտ՝ बाणभट्ट, Bāṇabhaṭṭa, 7-րդ դար կամ 585[1] - 7-րդ դար կամ 650[1], Kannauj, Հնդկաստան), հին հնդկական սանսկրիտ բանաստեղծ։ Եղել է «Աստհանա Քավի» (պալատական բանաստեղծ), Հարշավադհան թագավորի պալատում, որը թագավորեց մոտավորապես 606-647 թվականներին՝ հյուսիսային Հնդկաստանում։

Բանայի հիմնական աշխատանքները ընդգրկում են Հարշի-Հարշաչարիտուի կենսագրությունը և աշխարհի ամենահին վեպը մեկը Կադամբարին (վեպի հերոսուհու անունով)։ Երկու վեպերն էլ սանսկրիտյան նրբաճաշակ ոճի օրինակներ են։ Բանան մահացել է, վեպը անավարտ թողնելով, և այն ավարտել է իր որդին՝ Bhūaaababhaţţa-ը, որը հայտնի է որպես Uttarabhāga վեպ։

Բանան սանսկրիտյան գրականության դասականներից է։ Բանան, ըստ երևույթին, ապրել է 7-րդ դարի առաջին կեսին, Կանաուջայում, որտեղ թագավորում էր Հարշը։ Այս տիրակալը կողմից պատիվներով ողողված, ով սիրում էր հովանավորել գիտնականներին և գրականագետներին։ Բանան գրել է Հարշ թագավորության պատմությունը, ըստ էության, բուն պանեգիրիկը՝ վեռնագրված Հարշաչարիթի, որքան հարուստ է ճոռոմացված կերպարնեով, այնքան էլ աղքատ է պատմական տվյալներով։ Նույն բնույթն է կրում նաև Կադամբարին՝ արձակ ոճով գրված վեպը, որի վերջնական մշակումը պատկանում է արդեն Բանայի սեփական որդուն։ Ինչպես նաև «Չանդիսատակա»-ն, որը մոտ հարյուր ոտանավորների հավաքածու է՝ ի պատիվ Չանդի աստվածուհու (Դուրգա աստծո հոմանիշներից մեկը)։ Նրան վերագրվում են մի քանի դրամաներ, որոնք, ամենայն հավանականությամբ, պատկանում են ուրիշ Բանայի գրչին, ով ապրել 7-8-րդ դարեր ավելի ուշ։

Ռուսերեն լեզվով հրատարակվել է «Կադամբարին»՝ 1997 թվականին «Գրական հուշարձաններ» շարքում։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Бана». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բանա» հոդվածին։
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #119290936 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.