Բանպոտ Բրաունի | |
Բանպոտ Բրաունի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Դաս | Polypodiopsida |
Կարգ | Բազմոտիկներ (Polypodiales) |
Ենթակարգ | Polypodiineae |
Ընտանիք | Բազմաոտիկազգիներ (Dryopteridaceae) |
Ենթաընտանիք | Dryopteridoideae |
Ցեղ | Բանպոտ (Polystichum) |
Տեսակ | Բանպոտ Բրաունի (P. braunii) |
Միջազգային անվանում | |
Polystichum braunii |
Բանպոտ Բրաունի (լատին․՝ Polystichum braunii), վահանապտերազգիների ընտանիքին պատկանող պտերանման բույս։ Գրանցված է Հայաստանի կարմիր գրքում։
Կոճղարմատավոր, բազմամյա բույս է՝ մինչև 80 սմ բարձրության։ Վայրի թիթեղը փափուկ է, կաշենման, երկարավուն-նշտարաձև, հիմքում՝ կտրուկ նեղացած։ Առաջին կարգի սեգմենտները երկարավուն են, ստորինները՝ բութ, վերինները՝ կարճ և սրացած։ Երկրորդ կարգի սեգմենտները երկարավուն են, հիմքում՝ բութ, կարճ ականջուկներով[1]։
Հայաստանում տարածված է Լոռու (Աղքյորփի, Պրիվոլնոյե գյուղերի շրջակայք) և Իջևանի (Շահալի, «Դիլիջան» ազգային պարկ) ֆլորիստական շրջաններում։ EOO 1260 քառ․ կմ է, լոկալիտետները՝ 3։ Հայաստանից բացի աճում է նաև Կովկասում, Եվրոպայում, միջերկրածովյան ավազանի երկրներում, Հյուսիսային, Արևմտյան (Թուրքիա, Իրան), Արևելյան Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում[1]։
Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում՝ ծ․ մ․ 900-1900 մ բարձրության վրա, անտառներում ու անտառների ժայռոտ մասերում[1]։
Վտանգված տեսակ է։ Արեալը մասնատված է։ Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ․ կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 քառ․ կմ-ից պակաս։ «Հայաստանի Կարմիր գրքի» առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածում[1]։
Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Դիլիջան» ազգային պարկի տարածքում[1]։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բանպոտ Բրաունի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բանպոտ Բրաունի» հոդվածին։ |
|