Բանտյա | |
---|---|
Տեսակ | Կանաչ թեյ |
Ենթատեսակ | կանաչ թեյ և Սենտյա |
Ուրիշ անվանումներ՝ | ճապ.՝ 番茶 ռուս.՝ Банча |
Ծագում | ![]() |
Բանտյա, ճապոնական ծագմամբ[1] կանաչ թեյի տեսակ նախատեսված ամենօրյա օգտագործման համար։ Այս թեյը ուշ հասունացող բերք է, հավաքում են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին՝ սենտյա թեյի նման (ճապ.՝ 煎茶)։ Օգտագործում են բանտյայի խոշոր, կոշտ տերևները, ցողունները։
Բանտյա թեյը շատ տարածված է Ճապոնիայում, բայց սահմաններից դուրս գրեթե հայտնի ու տարածված չէ։ Այն շատ հազվադեպ է արտահանվում։ Պարունակում է քիչ քանակությամբ կոֆեին[2]։